.
2024թ., Ապրիլի 10

 

Եսայի 42.5-9                                                                                    Չորեքշաբթի   |   Ապրիլի 10

 

Քեզ իբրև ուխտ կտամ ժողովրդին և ազգերին՝ իբրև լույս՝ կույր աչքերը բանալու:

Եսայի 42.6-7

 

ԱՉՔԵՐ ՏԵՍՆԵԼՈւ ՀԱՄԱՐ

 

Ժենևիվան պետք է բնածին կատարակտով ծնված իր երեք երեխաների «աչքերը» լիներ: Ամեն անգամ, երբ նա նրանց տանում էր Արևմտյան Աֆրիկայի Բենինի Հանրապետությունում գտնվող իրենց գյուղը, նա կրտսեր երեխային կապում էր մեջքին, բռնում իր երկու ավագ երեխաների ձեռքից՝ միշտ զգուշանալով ցանկացած վտանգից: Նրանց մշակույթի մեջ ենթադրվում էր, որ կուրությունը պայմանավորված է կախարդությամբ, և Ժենևիվան հուսահատված աղաղակեց Աստծուն օգնության համար:

Այնուհետև նրա գյուղից մի մարդ պատմեց նրան «Գթասրտության նավեր» ծառայության մասին, որը կարևոր վիրահատություններ էր իրականացնում՝ հետևելով Հիսուսի՝ աղքատներին հուսադրելու և հիվանդներին բժշկելու օրինակին։ Անորոշության և կասկածանքի մեջ, թե արդյո՞ք նրանք իրապես կարող են օգնել իրեն, կինն այնուամենայնիվ դիմեց նրանց։ Երբ վիրահատությունից հետո երեխաներն արթնացան, նրանց տեսողությունը վերականգնվել էր:

Աստծո պատմությունը միշտ եղել է խավարում հայտնվածներին գտնելու և Իր լույսի մեջ բերելու մասին: Եսայի մարգարեն հայտարարեց, որ Աստված կլինի «հեթանոսների լույսը» (հ․ 42.6): Նա «կույրի աչքերը կբացի» (հ. 7)՝ վերականգնելով ոչ միայն ֆիզիկական, այլև հոգևոր տեսողությունը: Նա խոստացավ նաև «բռնել» Իր ժողովրդի ձեռքից (հ. 6): Նա վերականգնեց կույրերի տեսողությունը և լույսաավորեց խավարի մեջ ապրողներին:

Եթե դուք հաղթել եք խավարին, կառչած մնացե՛ք հույսից՝ ընդունելով մեր սիրառատ Հոր խոստումները և խնդրելով, որ Նրա լույսը լուսավորի ձեզ:

Աղոթք – Երկնավո՛ր Հայր, Դու ցանկանում ես, որ ոչ ոք չապրի խավարի մեջ: Քո ազատագրող սիրով այցելիր նրանց, ովքեր ինչ-որ կերպ կուրացած են, որպեսզի կարողանան տեսնել: Ամեն։

 

Ինչպե՞ս է Աստված բացել քո աչքերը՝ ֆիզիկապես կամ հոգեպես: Ինչպե՞ս է Նա հեռացնում կուրությունը, որ դու կարող ես ունենալ:

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Ա Թագավորների 15-16  Ղուկաս 10.25-42