Հռոմեացիներին 13.11-14 Երեքշաբթի | Ապրիլի 9
Գիշերն անցել է, ու ցերեկը՝ մոտեցել, ուրեմն խավարի գործերը դեն գցենք և լույսի զենքերը հագնենք: Հռոմ. 13.12
ՔՐԻՍՏՈՍԻՆ ՀԱԳԱԾ
Ես այնքան ոգևորված էի, որ առաջին անգամ դրեցի իմ նոր ակնոցը, բայց ընդամենը մի քանի ժամ անց ցանկացա դրանք դեն նետել: Աչքերս ցավում էին և գլուխս պտտվում էր, ականջներս ցավում էին անհարմար շրջանակներից։ Հաջորդ առավոտյան արթնանանլով հառաչեցի, երբ հիշեցի, որ պետք է դրանք կրկին կրեմ։ Ես ստիպված էի ամեն օր ակնոցս գործածել, որպեսզի մարմինս հարմարվի: Այս պրոցեսը մի քանի շաբաթ տևեց, բայց դրանից հետո ես չնկատեցի, որ դրանք կրում եմ առանց նեղություն զգալու։
Ինչ-որ նոր բանին սովորելը ջանք է պահանջում, բայց ժամանակի ընթացքում մենք աճում ենք դրա մեջ, և հարմարվում նոր կարգավիճակին: Մենք նույնիսկ կարող ենք տեսնել այնպիսի բաներ, որոնք նախկինում չէինք տեսել: Հռոմեացիներին ուղղված նամակում Պողոս առաքյալը հրահանգում է Քրիստոսի հետևորդներին «հագնել լույսի սպառազինությունը» (հ. 12) և ճիշտ ապրելակերպ վարել: Նրանք հավատում էին Հիսուսին, բայց կարծես «նիրհել» էին և ավելի ինքնաբավ էին. նրանք պետք է «արթնանային» և գործեին՝ պարկեշտությամբ և մեղքերից հեռու մնալով (հ. 11-13): Պողոսը խրախուսեց նրանց զգեստավորվել Հիսուսով և ավելի նմանվել Նրան իրենց մտքերով և գործերով (հ. 14):
Աղոթք -Սիրելի՛ Հիսուս, շնորհակալ եմ, որ օրեցօր փոխակերպում ես ինձ։ Ամեն։
Ի՞նչ է քեզ համար նշանակում «Քրիստոսին հագնելը»: Ինչպե՞ս է ժամանակի ընթացքում «Քրիստոսին հագնելը»՝ Նրան նմանվելն ավելի հարմարավետ դառնում:
Աստվածաշունչը մեկ տարում | Ա Թագավորների 13-14 Ղուկաս 10.1-24