.
2024թ., Ապրիլի 6

 

Եփեսացիներին 4.17-28                                                                             Շաբաթ   |   Ապրիլի 6

 

․․․ու նոր մարդո՛ւն հագեք, որ Աստծու պատկերի համաձայն է ստեղծված: Եփ. 4.24

 

ՄԵՐ ՆՈՐ ԲՆՈւՅԹԸ՝ ՔՐԻՍՏՈՍԻ ՄԵՋ

 

Մեր կապույտ եղևնուց կոներ ու ասեղներ էին թափվում։ Ծառերի համար խնամք տանող մասնագետը մի հայացք նետեց դրան և բացատրեց խնդիրը: «Դա պարզապես եղևնի է», - ասաց նա: Ես ավելի լավ բացատրության հույս ունեի կամ ակնկալում էի խնդրի լուծման տարբերակ: Բայց նա ուսերը թոթվեց՝ կրկին ասելով. «Դա ուղղակի եղևնի է»։ Իր բնույթով այս ծառն ասեղներ է թափում: Այն չի կարող փոխվել:

Բարեբախտաբար, մեր հոգևոր կյանքը սահմանափակված չէ անփոփոխ գործողություններով կամ վերաբերմունքով: Պողոսը շեշտեց այս ազատագրող ճշմարտությունը Եփեսոսի նոր հավատացյալների համար: Նրա խոսքով՝ հեթանոսները «խավարում էին իրենց հասկացողությամբ», նրանց միտքը փակ էր Աստծո առաջ: Նրանք ունեին կարծրացած սրտեր, որոնք պարունակում էին «ամեն տեսակի անմաքրություն», և փնտրում էին միայն հաճույքներ և ագահություն (հ․ 4.18-19):

Առաքյալը գրում է․ «քանի որ դուք լսել եք Հիսուսի մասին» և Նրա ճշմարտության մասին, «հանե՛ք ձեր վրայից հին ընթացքն ունեցող մարդուն, որ ապականված է խաբուսիկ ցանկություններով» (հ. 22): Պողոսը նշում է, թե ինչպես է մեր հին բնությունն «ապականվել ցանկությամբ և խաբեությամբ»։ Ապա ավելացնում է. «Եվ ձեր մտքով ու հոգով նորոգվե՛ք ու նոր մարդո՛ւն հագեք, որ Աստծու պատկերի համաձայն է ստեղծված՝ ճշմարտությամբ և սրբությամբ, որ արդարությունից է» (հ. 22-24)։ Այնուհետև Պողոսը թվարկում է ապրելու նոր ուղիներ. դադարեք ստել, դիմադրեք զայրույթին, դադարեք հայհոյել, հրաժարվեք գողությունից, փոխարենը՝  «Նա, ով գողանում էր, թող այլևս չգողանա, ավելին՝ թող աշխատի՝ իր ձեռքերով բարիք գործելով, որպեսզի կարիքավորին տալու բան ունենա (հ. 28):

Մեր նոր «ես»-ը Քրիստոսում թույլ է տալիս մեզ ապրել կյանքով՝ արժանի մեր կոչմանը՝ ենթարկվելով մեր Փրկչի ճանապարհին:

Աղոթք – Սիրելի՛ Հիսուս, նորոգի՛ր իմ էությունն այսօր, մինչ փորձում եմ քեզ ավելի նմանվել: Ամեն։

 

Ի՞նչ է նշանակում հագնել «նոր ես»-ը: Ինչպե՞ս կարող ենք ձգտել քայլել Փրկչի ճանապարհով:

  

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Ա Թագավորների 4-6   Ղուկաս 9.1-17