.
2024թ., Ապրիլի 5

 

Ժողովող 3.1-11                                                                                          Ուրբաթ   |   Ապրիլի 5

... հավիտենականությունն է դրել մարդկանց սրտում: Ժող. 3.11

 

ԱՍՏԾՈ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈւԹՅՈւՆԸ

 

Մոնիկան ներքին պայքարների մեջ էր։ Նա ուներ ընկերներ, ովքեր հավատում էին Հիսուսին, և նա ակնածանքով էր վերաբերում դժվարությունների ժամանակ նրանց մոտեցմանն ու արձագանքին: Նա նույնիսկ մի փոքր նախանձում էր նրանց։ Բայց Մոնիկան չէր կարծում, որ կարող է ապրել այնպես, ինչպես նրանք էին ապրում. նրա կարծիքով, Քրիստոսի հանդեպ հավատք ունենալը կանոններին հետևելն էր: Վերջապես, քոլեջի մի ուսանող օգնեց նրան տեսնել, որ Աստված չէր ցանկանում փչացնել իր կյանքը. փոխարենը, Նա լավագույնն էր ցանկանում նրա համար՝ իր վերելքների ու վայրէջքների մեջ: Սա հասկանալուց հետո Մոնիկան պատրաստ էր վստահել Հիսուսին՝ որպես իր Փրկչի, և ընդունել իր հանդեպ Աստծո սիրո մասին հոյակապ ճշմարտությունը:

Սողոմոն թագավորը կարող էր Մոնիկային նման խորհուրդ տալ։ Նա խոստովանեց, որ այս աշխարհն իսկապես լի է տառապանքով: Իսկապես, կա «ամեն ինչի ժամանակ» (հ․ 3.1)՝ «սգի ժամանակ և պարելու ժամանակ» (h. 4): Բայց կա ավելին: Աստված «հավիտենականություն է դրել նաև մարդու սրտում» (h. 11): Հավերժություն, որը նախատեսված էր Նրա ներկայությամբ ապրելու համար:

Մոնիկայի կյանքն «առատացավ», ինչպես Հիսուսն է ասում (Հովհաննես 10.10), երբ վստահեց Նրան: Բայց նա շատ ավելին շահեց: Հավատի միջոցով «հավիտենականությունը [նրա] սրտում» (h. 3.11) դարձավ ապագայի խոստումը․ կյանքի դժվարությունները կմոռացվեն (Եսայի 65.17), և Աստծո փառահեղ ներկայությունը կլինի հավերժական իրականություն:

Աղոթք -Սիրելի՛ Հիսուս, Սողոմոնն իրավացի էր. կյանքը հույզերի հերթափոխ է: Շնորհակալություն այս կյանքն արժեքավոր դարձնելու և հավերժական ուրախությունների համար, որոնք սպասում են ապագայում։ Ամեն։

 

Ինչպե՞ս ես զգացել Հիսուսի առաջարկած լիարժեք կյանքը: Ինչի՞ համար ես շնորհակալ:

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Ա Թագավորների 1-3   Ղուկաս 8.26-56