Սաղմոս 91.1-2, 14-16 Հինգշաբթի | Ապրիլի 4
Ես նրա հետ կլինեմ նեղության մեջ: Սաղմ. 91.15
ԱՍՏԾՈ ԲԱԶՈւԿՆԵՐԻ ՄԵՋ
Ատամնաբույժի ծակող գործիքի ձայնը սարսափեցրեց հինգամյա Սառային։ Նա դուրս թռավ ատամնաբույժի աթոռից և հրաժարվեց նորից ներս մտնել: Ատամնաբույժը հասկանալով իրավիճակը՝ գլխով նշան արեց հորը. «Հայրի՛կ, նստի՛ր աթոռին»: Ջեյսոնը մտածում էր, որ պետք է ցույց տա իր դստերը, թե որքան հեշտ է դա: Բայց ատամնաբույժը դարձավ փոքրիկ աղջկան և ասաց. «Հիմա բարձրացի՛ր և նստի՛ր հայրիկի գրկում»: Այժմ, երբ հայրն առել էր դստերն իր ապահով գրկի մեջ, Սառան լիովին հանգստացավ, և ատամնաբույժը կարողացավ շարունակել:
Այդ օրը Ջեյսոնը մեծ դաս սովորեց իր երկնային Հոր ապահովության և մխիթարող ներկայության մասին: «Երբեմն Աստված չի ցանկանում ստանձնել ղեկը, երբ ինչ-որ դժվարության միջով ենք անցնում», - ասաց նա: «Բայց Աստված ինձ ցույց էր տալիս. «Ես քեզ հետ եմ»:
Սաղմոս 91-ը խոսում է Աստծո մխիթարական ներկայության և զորության մասին, որը մեզ ուժ է տալիս դիմակայելու մեր փորձություններին: Իմանալը, որ մենք կարող ենք հանգստանալ Նրա հզոր բազուկներում, մեզ մեծ վստահություն է տալիս: Նա խոստում ունի բոլոր նրանց համար, ովքեր սիրում են Իրեն. «Նա կկանչի ինձ, և ես կպատասխանեմ նրան. Ես նրա հետ կլինեմ նեղության մեջ» (հ.15):
Կյանքում կան անխուսափելի բազմաթիվ մարտահրավերներ և փորձություններ, և մենք ստիպված կլինենք անցնել ցավի և տառապանքի միջով: Բայց երբ Աստծո հուսադրող բազուկները փաթաթված լինեն մեզ, մենք կկարողանանք տանել մեր ճգնաժամերն ու դժվարությունները և թույլ կտանք, որ Նա ամրացնի մեր հավատքը, մինչ մենք կաճենք դրանց միջոցով:
Աղոթք – Ողորմա՛ծ Հայր, շնորհակալ եմ Քո հուսադրող ներկայության համար իմ փորձությունների մեջ: Խնդրում եմ՝ օգնի՛ր ինձ դրանց միջոցով հասկանամ, որ դու միշտ ինձ հետ ես: Ամեն։
Փորձություններն անխուսափելի են, սակայն միշտ հիշենք, որ Աստված մեզ հետ է:
Աստվածաշունչը մեկ տարում | Հռութ 1-4 Ղուկաս 8.1-25