.
2024թ., Ապրիլի 3

 

Հովհաննես 10.1-11, 16                                                                      Չորեքշաբթի   |   Ապրիլի 3

 

Դռնապանը նրա համար բացում է դուռը, և ոչխարները լսում են նրա ձայնը: Հովհ. 10.3

 

ԼՍՈւՄ ԵՄ ՔԵ՛Զ, ԱՍՏՎԱ՛Ծ

 

Փոքրիկ Գրեհեմը շփոթված անկանոն շարժվում էր մոր գրկում, երբ բժիշկները  փորձում էին տեղադրել նրա առաջին լսողական սարքը: Բժշկի՝ սարքը միացնելուց ակնթարթներ անց Գրեհեմը դադարեց լաց լինել։ Նրա աչքերը լայն բացվեցին և նա ժպտաց։ Նա առաջին անգամ էր լսում մոր ձայնը, ով հանգստացնում էր իրեն, քաջալերում և կանչում իր անունը:

Փոքրիկ Գրեհեմը լսում էր մոր խոսակցությունը, բայց նրան օգնություն էր պետք՝ սովորելու, թե ինչպես ճանաչել նրա ձայնը և հասկանալ նրա խոսքերի իմաստը: Հիսուսը մարդկանց հրավիրում է մասնակցելու սովորելու նմանատիպ գործընթացի: Երբ մենք ընդունում ենք Քրիստոսին որպես մեր Փրկիչ, մենք դառնում ենք այն ոչխարները, որոնք Նա մոտիկից ճանաչում և առաջնորդում է անձամբ (h. 10.3): Մենք կարող ենք աճել Նրան վստահելու և հնազանդվելու մեջ, երբ սովորենք լսել և զանազանել Նրա ձայնը (հ. 4):

Հին Կտակարանում Աստված խոսեց մարգարեների միջոցով. Նոր Կտակարանում Հիսուսը՝ մարդացած Աստված, ուղղակիորեն խոսեց մարդկանց հետ: Այսօր Հիսուսին հավատացողներին հասանելի է Սուրբ Հոգու զորությունը, որն օգնում է մեզ հասկանալ և հնազանդվել Աստծո խոսքերին, որոնք Նա ներշնչել և պահպանել է Աստվածաշնչում: Մենք կարող ենք ուղղակիորեն շփվել Հիսուսի հետ մեր աղոթքների միջոցով, երբ Նա խոսում է մեզ հետ Սուրբ Գրքի և Իր ժողովրդի միջոցով: Երբ մենք ճանաչում ենք Աստծո ձայնը, որը միշտ համահունչ է Աստվածաշնչի Նրա խոսքերին, մենք կարող ենք երախտագիտությամբ գովաբանել. «Լսում եմ Քեզ, Աստվա՛ծ»:

Աղոթք - Ես լսում եմ Քեզ, Աստվա՛ծ: Խնդրում եմ՝ օգնի՜ր ինձ ստանալ և կիսվել ճշմարտությամբ ու սիրով, որը դու բացահայտում ես ինձ համար, երբ ես կարդում եմ Աստվածաշունչը: Ամեն։

 

Աստված խոսում է մեզ հետ՝ Իր Խոսքի միջոցով Իրեն բացահայտելով: Ինչպե՞ս կարող ենք Նրա իմաստությունը բաժնեկցել նրանց հետ, ովքեր այսօր մխիթարության կամ քաջալերանքի կարիք ունեն:

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Դատավորներ 19-21  Ղուկաս 7.31-50