Սաղմոս 72.1-7 Երեքշաբթի | Ապրիլի 2
Պիտի ցած գա, ինչպես անձրևը հնձած խոտի վրա, ինչպես շաղը, որ ոռոգում է երկիրը: Սաղմ. 72.6
ՍԱՂՄՈՍ 72․ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐ
2022 թվականի հուլիսին Մեծ Բրիտանիայի վարչապետը ստիպված եղավ հեռանալ պաշտոնից այն բանից հետո, երբ շատերի կարծիքով արդարադատության թերացումներ եղան (նորանշանակ վարչապետը հրաժարվեց ընդամենն ամիսներ անց): Միջադեպը սկսվեց այն ժամանակ, երբ երկրի առողջապահության նախարարը մասնակցեց ամենամյա խորհրդարանական աղոթքի նախաճաշին, իրեն դատապարտված զգաց հասարակական կյանքում արդարադատ լինելու անհրաժեշտության պակասի համար և հրաժարական տվեց: Երբ մյուս նախարարները նույնպես հրաժարական տվեցին, վարչապետը հասկացավ, որ պետք է հեռանա։ Հատկանշական պահ էր, որ ծագեց խաղաղ աղոթաժողովի ժամանակ։
Հիսուսին հավատացողները կանչված են աղոթելու իրենց քաղաքական առաջնորդների համար (Ա Տիմոթեոս 2.1-2), և Սաղմոս 72-ը լավ ուղեցույց է դա անելու համար, որը և՛ ղեկավարի աշխատանքի նկարագրությունն է տալիս, և՛ աղոթք է՝ օգնելու նրանց հասնել դրան: Այն նկարագրում է իդեալական առաջնորդին՝ որպես արդար և ազնիվ մարդու (հ. 1-2), ով պաշտպանում է խոցելիներին (հ. 4), ծառայում է կարիքավորներին (հ. 12-13) և դիմադրում է նենգությանն ու բռնությանը (հ. 14): Նրանց պաշտոնավարման ժամանակն այնքան թարմացնող է, որ նման է «շաղի, որ ոռոգում է երկիրը» (հ. 6)՝ բարգավաճում բերելով նրան (հ. 3, 7, 16): Մինչդեռ միայն Մեսիան կարող է կատարելապես կատարել այդպիսի դերը (հ. 11), առաջնորդության ավելի լավ ի՞նչ չափանիշի վրա կարելի է հենվել:
Առողջ երկիր ունենալու գրավականը պաշտոնյաների ազնվությունն է: Եկե՛ք փնտրենք Սաղմոս 72-ում նկարագրված «առաջնորդներ» մեր ազգի համար և օգնենք նրանց այս սաղմոսում պարունակվող հատկանիշների կրողը դառնալ՝ աղոթելով նրանց համար:
Աղոթք – Հա՜յր, խնդրում եմ, զորացրու՛ մեր ղեկավարներին՝ լինելու արդարության, ազնվության և բարության կրողներ:
Ի՞նչ հատկանիշներ եք փնտրում առաջնորդի մեջ: Ինչպե՞ս կարող ենք ավելի հաճախ աղոթել մեր տեղական և ազգային առաջնորդների համար:
Աստվածաշունչը մեկ տարում | Դատավորներ 16-18 Ղուկաս 7.1-30