Մատթեոս 28. 1-10 Կիրակի | Մարտի 31
Նա այստեղ չէ, որովհետև հարություն առավ, ինչպես ասել էր։ Եկեք տեսե՛ք այն տեղը, որտեղ դրված էրշ։ Մատթ. 28.6
ՀԻՍՈւՍ ՔՐԻՍՏՈՍՆ ԱՅՍՕՐ ՀԱՐՈւԹՅՈւՆ Է ԱՌԵԼ
Չարլզ Սիմիոնն Անգլիայի Քեմբրիջի համալսարան ընդունվելուց առաջ սիրում էր ձիեր և հագուստ` տարեկան հսկայական գումար ծախսելով իր հագուստների համար։ Բայց քանի որ քոլեջում իրենից պահանջում էին, որ կանոնավոր կերպով ներկա լինի Հաղորդության պաշտամունքներին, նա սկսեց ուսումնասիրել, թե ինչին է հավատում ինքը։ Հիսուսին հավատացողների գրած գրքերը կարդալուց հետո Չարլզը կիրակի օրը հոգևոր դարձի փորձառություն ունեցավ։ 1779 թ. ապրիլի 4-ին վաղ առավոտյան արթնանալով՝ նա աղաղակեց. «Հիսուս Քրիստոսը հարություն առավ այսօր։ Ալելուիա, Ալելուիա»։ Իր հավատքի մեջ աճելով՝ նա ինքն իրեն նվիրեց Աստվածաշնչի սերտողությանը, աղոթքին` հաճախելով մատուռի պաշտամունքներին։
Առաջին Զատկին Հիսուսի գերեզմանը եկող երկու կանանց կյանքն էլ փոխվեց։ Այնտեղ նրանք ականատես եղան սաստիկ երկրաշարժի, երբ հրեշտակը գլորեց քարը և ասաց նրանց. «Դուք մի՛ վախեցեք, գիտեմ, որ խաչված Հիսուսին եք փնտրում։ Նա այստեղ չէ, որովհետև հարություն առավ, ինչպես ասել էր» (h. 5-6): Ուրախացած կանայք երկրպագեցին Հիսուսին և վազեցին իրենց ընկերների մոտ` բարի լուրը հայտնելու։
Հարություն առած Քրիստոսին հանդիպելը հնում նախատեսված բան չէր։ Նա խոստացավ հանդիպել մեզ այստեղ և հիմա։ Նրա հետ հանդիպումը տարբեր կերպ կարող է լինել: Ինչ ձևով էլ Հիսուս Ինքն Իրեն հայտնի մեզ, մենք կարող ենք վստահ լինել, որ Նա սիրում է մեզ։
Աղոթք -Հարուցյա՛լ Հիսուս, շնորհակալ եմ, որ եկար և մեռար խաչի վրա, որպեսզի հավիտենական կյանք ունենամ։ Պաշտում եմ Քեզ։ Ամեն։
Ինչպե՞ս է Աստված Ինքն Իրեն հայտնել քեզ։ Այդ հանդիպումից հետո ի՞նչն է փոխվել քո մեջ։
Աստվածաշունչը մեկ տարում | Դատավորներ 11-12 Ղուկաս 6. 1-26