.
2024թ., Մարտի 30

 

Եսայի 53. 4-7, 10-12                                                                                 Շաբաթ   |   Մարտի 30

 

Բայց Նա մեր հանցանքների համար վիրավորվեց և մեր անօրենությունների համար հարվածվեց, պատիժը, որ մեզ բարօրություն բերեց, Նրա վրա ընկավ, և Նրա վերքերով մենք բժշկվեցինք։ Եսայի 53.5

 

ՔՐԻՍՏՈՍԻ ՉԱՐՉԱՐԱՆՔԸ

 

Երբ Ջիմ Քևիզելը (Jim Caviezel)-ը համաձայնեց Հիսուսի դերը ստանձնել «Քրիստոսի չարչարանքը» ֆիլմում, բեմադրիչ Մել Գիբսոնը զգուշացրեց, որ դերը չափազանց բարդ կարող է լինել և բացասական ազդեցություն ունենալ Հոլիվուդի նրա գործի ասպարեզում։ Քևիզելը ստանձնեց դերը` ասելով. «Կարծում եմ, թե մենք պետք է հասնենք մեր նպատակին, նույնիսկ եթե դժվար է»։

Նկարահանումների ժամանակ կայծակը հարվածել էր Քևիզելին, նա կորցրել էր մոտ քսանհինգ կիլոգրամ քաշ և մտրակվել` տեսարանի նկարահանման ժամանակ։ Քևիզելը նշում է. «Ես չէի ուզում, որ մարդիկ ինձ տեսնեին։ Ես պարզապես ուզում էի, որ նրանք տեսնեին Հիսուսին, Նրա միջոցով վերափոխումներ լինեին»։

Նկարահանման ընթացքում ֆիլմը խորապես ազդեցություն ունեցավ Քևիզելի և մյուսների վրա, և միայն Աստված գիտի, թե ֆիլմը դիտողներից քանի հոգու կյանքն է փոխվել։

Քրիստոսի չարչարանքը վերաբերում է Հիսուսի ամենամեծ տառապանքին` սկսած Ծաղկազարդի հաղթական մուտքից, ներառյալ Նրան հասցված դավաճանությունը, ծաղրանքը, մտրակումը և խաչելությունը։ Այդ մասին արձանագրություններ կան չորս Ավետարանների մեջ։

            Եսայի 53-ի մեջ Նրա տառապանքը և վերջաբանը կանխագուշակված են. «... բայց Նա մեր հանցանքների համար վիրավորվեց և մեր անօրենությունների համար հարվածվեց. պատիժը, որ մեզ բարօրություն բերեց, Նրա վրա ընկավ, Նրա վերքերով մենք բժշկվեցինք» (հ. 5)։ «Մենք բոլորս մոլորվեցինք ոչխարների պես» (հ. 6)։ Բայց Հիսուսի խաչելության և հարության շնորհիվ մենք կարող ենք խաղաղություն ունենալ Աստծո հետ։

Աղոթք – Թանկագի՛ն Փրկիչ, դժվար է արտահայտել, թե որքա՜ն երախտապարտ եմ, որ Դու տառապեցիր, մեռար և հարություն առար ինձ համար։ Շնորհակալություն։ Ամեն։

 

Քրիստոսի կյանքի ո՞ր դրվագն է ամենաշատը ազդել քեզ վրա։

Արդյո՞ք Իր տառապանքը։ 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Դատավորներ 9-10  Ղուկաս 5.17-39