.
2024թ., Մարտի 28

 

Հովհաննես 13.3-5, 12-15, 31-35                                                       Հինգշաբթի   |   Մարտի 28

 

Ձեզ նոր պատվիրան եմ տալիս, որ սիրեք միմյանց։ Հովհ. 13.34

 

ՍԻՐԵԼՈւ ՆՈՐ ՊԱՏՎԻՐԱՆ

 

Ավանդության համաձայն, որ սկիզբ է առել 10-րդ դարից, Միացյալ Թագավորության արքայական ընտանիքի անդամները նվերներ էին տալիս տան կարիքավոր մարդկանց` Ավագ Ուրբաթին նախորդող Ավագ Հինգշաբթի Օրը (Maundy Thursday)։ Սովորությունը հիմնված է maundy լատիներեն mandatum բառի իմաստի վրա, որը նշանակում է «պատվեր»։ Հիշատակվող պատվերն այն նոր պատվիրանն է, որ Հիսուսը տվեց Իր աշակերտներին` Իր մահվան նախորդ գիշերը. «Սիրե՛ք միմյանց. ինչպես Ես ձեզ սիրեցի, նույնպես դո՛ւք միմյանց սիրեք (Հովհ. 13.34)։

Հիսուսն առաջնորդ էր, որ ստանձնեց ծառայի դերը, երբ լվաց Իր ընկերների ոտքերը (հմ. 5)։ Ապա Նա կոչ արեց նրանց նույնն անելու. «Քանի որ ես Ձեզ օրինակ ծառայեցի, որպեսզի ինչպես Ես ձեզ արեցի, դուք էլ նույն կերպ անեք (հմ. 15)։ Եվ ավելի մեծ զոհաբերությամբ Նա Իր կյանքը տվեց` խաչի վրա մեռնելով (Հովհ. 19.30)։ Գթասրտությունից և սիրուց դրդված` Նա տվեց Ինքն Իրեն, որպեսզի մենք կարողանանք վայելել կյանքի լիությունը։

Բրիտանիայի թագավորական ընտանիքի կարիքավոր մարդկանց ծառայելու ավանդությունը շարունակվում է` որպես Հիսուսի մեծ օրինակին հետևելու խորհրդանիշ։ Մենք գուցե առանձնահատուկ տեղ չենք ծնվել, բայց երբ մեր հավատքը դնում ենք Հիսուսի վրա, մենք դառնում ենք Նրա ընտանիքի անդամները։ Մենք նույնպես կարող ենք ցույց տալ մեր սերը` ապրելով Նրա տված նոր պատվիրանով։ Քանի որ մենք կախված  ենք Աստծո Հոգուց, մեր ներսը փոխելու համար մենք կարող ենք օգնության ձեռք մեկնել ուրիշներին` խնամքով, հաստատումով և շնորհքով։

Աղոթք - Իմ մե՛ծ Փրկիչ, ի՞նչ մեծ սիրո պարգև ես տալիս։ Շնորհակալ եմ Քեզ, որ որպես գերագույն ծառա՝ Քո կյանքը տվել ես ինձ համար։ Ամեն։

 

Ինչպե՞ս եք մարմնավորում ծառայող առաջնորդությունը։ Ինչպե՞ս կարող ենք այսօր «սիրել իրար»։ 

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |       Հովհաննես 13.3-5, 12-15, 31-35