Մատթեոս 22. 23-33 Երեքշաբթի | Մարտի 26
Մոլորության մեջ եք. ո՛չ Սուրբ Գիրքն եք հասկանում, ո՛չ էլ Աստծո զորությունը։ Մատթ. 22-29
ՉՆԿԱՏԵԼ ՀԻՄՆԱԿԱՆԸ
Տասնամյակներ շարունակ ՄաքԴոնալդսը կառավարում էր արագ սնունդն իր Quarter Pounder Burger-ով (քառորդ փաունտ)։ 1980-ական թվականներին մի մրցակից որոշեց նրան գահընկեց անել։ A&W-ն առաջարկեց Third Pound Burger-ը (մեկ երրորդ փաունտ) ավելի մեծ, քան ՄաքԴոնալդսինը և վաճառեց նույն գնով։ Ավելին, A&W-ն Burger-ը շահեց կույր համտեսելու քննությունները։ Սակայն ոչ մեկը չգնեց և, ի վերջո, նրանք այն հանեցին ճաշացանկից։ Հետազոտությունը ցույց տվեց, որ սպառողները թվաբանությունը սխալ էին հասկացել՝ կարծելով, թե Third Pounder-ը ավելի փոքր էր, քան Quarter Pounder-ը։ Մեծ գաղափարը ձախողվեց, քանի որ մարդիկ չէին նկատել հիմնականը։
Տեր Հիսուսը զգուշացրեց, թե որքա՛ն հեշտ է չնկատել հիմնականը։ Կրոնական առաջնորդները ծրագրեցին թակարդը գցել ու վարկաբեկել Նրան Իր խաչելության շաբաթվա ընթացքում՝ մի կնոջ մասին տարօրինակ ենթադրական թատերական ուրվագիծ ներկայացնելով, որ յոթ անգամ այրիացել էր (h. 23-28)։ Հիսուսը պատասխանեց` պնդելով, որ այս բարդ հարցը բոլորովին խնդիր չէ։ Այլ նրանց խնդիրն այն է, որ «Մոլորության մեջ են, ո՛չ Սուրբ Գիրքն են հասկանում, ո՛չ էլ Աստծո զորությունը» (հ. 29)։ Հիսուսը պնդեց, որ Աստվածաշունչը նպատակ չի հետապնդում պատասխանել տրամաբանական կամ փիլիսոփայական հանելուկներին։ Ընդհակառակը, նրա հիմնական նպատակն է`առաջնորդել մեզ ճանաչելու և սիրելու Հիսուսին և Նրա հետ հավիտենական կյանք ունենալ (Հովհ. 5.39)։ Սրանք այն հիմնական բաներն են, որոնք առաջնորդները մոռացել էին։
Մենք էլ հաճախ մոռանում ենք հիմնականը։ Աստվածաշնչի հիմնական նպատակը կենդանի Հիսուսի հետ հանդիպումն է։
Աղոթք –Սիրելի՛ Հայր, երբեմն մոլորվում եմ նույնիսկ լավ իրավիճակներում։ Խնդրո՜ւմ եմ՝ օգնի՛ր ինձ։ Ամեն։
Ինչու՞ չենք նկատում Աստվածաշնչի մեջ նշված հիմնականը։ Ինչպե՞ս կարող ենք վերադառնալ հիմնականին` Հիսուսին։
Աստվածաշունչը մեկ տարում | Հեսու 22-24 Ղուկաս 3