.
2024թ., Մարտի 25

 

Մատթեոս 25.31-40                                                                          Երկուշաբթի   |   Մարտի 25

 

Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք, ինձ արեցիք։ Մատթ. 25. 40

 

ՍԻՐԻ՛Ր ԱՍՏԾՈւՆ՝ ՈւՐԻՇՆԵՐԻՆ ՍԻՐԵԼՈՎ

 

Ալբա ընտանիքն ականատես եղավ հազվագյուտ դեպքի, երբ երկու միանման երկվորյակները ծնվեցին տասներեք ամսվա տարբերությամբ։ Ինչպե՞ս նրանք ձեռնամուխ եղան իրենց ծնողական պարտականությունների և աշխատանքի մեջ։ Նրանց ընկերներն ու ընտանիքի անդամներն օգնության հասան։ Երկու կողմերի մեծ ծնողներն օրվա ընթացքում զույգ երկվորյակներին խնամում էին, որպեսզի ծնողները կարողանան աշխատել և վճարել իրենց առողջապահական ապահովագրության համար։ Ընկերությունը բավարար չափով ապահովել էր երեխաների մեկ տարվա խնամքի պարագաները։ Զույգի աշխատակիցները նվիրեցին իրենց հիվանդության համար վերապահված պարապուրդի օրերը։ «Մենք չէինք կարող այդ անել առանց մեր համայնքի օգնության»,- խոստովանեցին նրանք։

Մատթեոս 25.31-46-ում Հիսուսը մի առակ է պատմում, որպեսզի հաստատի, թե երբ մենք ծառայում ենք ուրիշներին, ծառայում ենք Աստծուն։ Ծառայության գործերը թվելուց հետո (հ. 35-36), Հիսուսը եզրափակում է. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք, Ինձ արեցիք» (հ. 40):

            Հիսուսը՝ որպես բարության մեր գերագույն օրինակ, իսկապես մղում է մեզ ծառայելու մեր շրջապատում` ընտանիքներին, եկեղեցիներին և աշխարհում։ Երբ մենք սիրում ենք ուրիշներին, սիրում ենք Աստծուն։

Աղոթք –Սիրո՛ղ Աստված, բացի՛ր աչքերս` տեսնելու ինձ շրջապատող մարդկանց կարիքները, որպեսզի կարողանամ օգնել նրանց բավարար չափով և ավելի շատ սիրեմ Քեզ։ Ամեն։

 

Ինչպե՞ս ես կարողանում այսօր ծառայել Հիսուսին քո համայնքում։

Ինչպե՞ս կարող ես սիրել Աստծուն` սիրելով ուրիշներին, որոնք քո ճանապարհի վրա են։ 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Հեսու 19-21  Ղուկաս 2. 25-52