.
2024թ., Մարտի 24

 

Հովհաննես 12. 23-26                                                                               Կիրակի   |   Մարտի 24

 

Եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնի ու չմեռնի, միայն հատիկն ինքը կմնա, իսկ եթե մեռնի, շատ արդյունք կտա։ Հովհ. 12. 24

 

ՎԵՐԱԾՆՈւՆԴ՝ ՀԻՍՈւՍՈՎ

 

Լեոնարդո դա Վինչիին մենք ճանաչում ենք որպես վերածննդի մարդ: Նրա ինտելեկտուալ կարողությունը հանգեցրեց առաջընթացի բազմաթիվ ուսումնասիրությունների և արվեստի ոլորտներում: Այնուամենայնիվ, Լեոնարդոն գրեց «մեր այս թշվառ օրերը» և ողբում էր, որ մենք մահանում ենք «առանց մարդկանց մտքում մեր մասին որևէ հիշողություն թողնելու»։

Լեոնարդոն ասաց. «Մինչ կարծում էի, որ կսովորեմ, թե ինչպես եմ ապրելու, սովորում էի, թե ինչպես եմ մեռնելու»։ Նա ավելի մոտ էր ճշմարտությանը. իր մտածածից ավելի շատ։ Մեռնել սովորելը կյանքի ճանապարհն է։ Տեր Հիսուսի Երուսաղեմի հաղթական մուտքից հետո, որն այժմ նշում ենք որպես Ծաղկազարդ (h. 12-19), Նա ասաց. «Եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնի ու չմեռնի, միայն հատիկն ինքը կմնա, իսկ եթե մեռնի, շատ արդյունք կտա (հ. 24)։ Այսպես ասաց Իր մահվան մասին, բայց ընդլայնեց՝ ներառելով մեզ. «Ով սիրում է իր անձը, կորցնելու է այն, իսկ ով այս աշխարհում իր անձն ատում է, հավիտենական կյանքի համար է պահելու այն» (հ. 25)։

Պողոս առաքյալը գրեց Քրիստոսի հետ «թաղվելու» մասին. «Մկրտությամբ Նրա հետ թաղվեցինք մահի մեջ, որպեսզի ինչպես Քրիստոսը մեռելներից Հոր փառքով հարություն առավ, այնպես էլ մենք նոր կյանքով ընթանանք» (Հռոմ. 4-5):

Իր մահվան միջոցով Հիսուսը մեզ առաջարկում է վերստին ծնունդ՝ վերածննդի իսկական իմաստը։ Ինքն Իր Հոր հետ ստեղծեց հավիտենական կյանքի ճանապարհը։

Աղոթք –Սիրելի՛ Հայր, ես ո՛չ մի տեղ չեմ կարող գտնել իմաստ և նպատակ. Միայն Քո մեջ և Քեզնից։ Ամեն։

 

Ինչպե՞ս ես չափում կյանքի արժեքը։ Ինչպե՞ս կարող ես ինքդ փոխել այդ արժեքները։

  

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Հեսու16-18  Ղուկաս 2. 1-24