.
2024թ., Մարտի 23

 

Ա Պետրոս 2.11-12                                                                                    Շաբաթ   |   Մարտի 23

 

Հեթանոսների մեջ լավ վարք ունեցեք... որպեսզի  ձեր բարի գործերը տեսնելով` փառավորեն Աստծուն այցելության օրը։ Ա Պետ. 2. 12

 

ՉԱՓԱԶԱՆՑ ՄԵԾ ՍԵՐ

 

Ինքնաթիռում կողքիս նստողն ասաց, թե ինքն անկրոն է և ներգաղթել է մի քաղաքից, ուր բազմաթիվ քրիստոնյաներ են ապրում։ Երբ նա նշեց, որ իր հարևաններից շատերը եկեղեցի են հաճախում, հարցրի իր փորձառության մասին։ Նա ասաց, որ ինքը երբեք չի կարող հատուցել նրանց` իրեն արած առատաձեռնության համար։ Երբ իր հաշմանդամ հորը տեղափոխեց այդ երկիր, նրա նոր հարևաններն իրենց տան առջև թեքահարթակ կառուցեցին, հիվանդանոցային մահճակալ և բժշկական պարագաներ նվիրեցին։ Վերջում հավելեց. «Եթե քրիստոնյա լինելը մարդուն այդքան բարի է դարձնում, բոլորը պետք է քրիստոնյա դառնան»։

Հիսուսն ասաց իր աշակերտներին. «Այդպես էլ թող ձեր լույսը մարդկանց առաջ փայլի, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է»։ Պետրոսը լսեց Քրիստոսի պատվերը և փոխանցեց այն. «Հեթանոսների մեջ լավ վա՛րք ունեցեք, որպեսզի այն բանում, ինչում ձեզ իբրև չարագործների բամբասում են, ձեր բարի ցործերը տեսնելով` փառավորեն Աստծուն այցելության օրը (h. 12)։

Մեր հարևանները, ովքեր Հիսուսին չեն հավատում, հնարավոր է` չհասկանան, թե ինչի՞ն և ինչու՞ ենք  հավատում։ Մի՛ զարմացեք, քանի որ դեռևս մի պատճառ կա, որ նրանք չեն կարողանում հասկանալ` մեր սիրո շռայլությունը։

Իմ կողքին նստած կինը զարմացավ, որ քրիստոնյա հարևանները շարունակ հոգ են տանում իր համար, չնայած որ «իրենցից մեկը չէ»։ Նա գիտեր, որ իրեն սիրում են հանուն Հիսուսի, և շնորհակալություն Աստծուն պետք է հայտնի։ Նա, հնարավոր է, դեռևս չհավատա Աստծուն, բայց երախտապարտ է, որ ուրիշներն են հավատում։

Աղոթք – Երկնավո՛ր Հայր, թող Քո լույսը փայլի իմ մեջ։ Ամեն:

 

Ո՞ւմ գիտես, ով Հիսուսի կարիքն ունի։ Ինչպե՞ս կարող ես սիրել նրան` հանուն Հիսուսի։

  

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Հեսու 13-15, Ղուկաս 1.57-80