.
2024թ., Մարտի 22

 

Ա Հովհաննես 3. 16-18                                                                             Ուրբաթ   |   Մարտի 22

 

Որդյակնե՛ր, խոսքով և լեզվով չսիրենք, այլ գործով ու ճշմարտությամբ։ Ա Հովհ. 3.18

 

ՍԻՐՈ  ՀԱՋՈՐԴ ՔԱՅԼԸ

 

Ի՞նչ պատճառով կարող է որևէ մեկն օգնել իր մրցակցին։ Ուիսքանսնում Ադոլֆո անվամբ ճաշարանի սեփականատիրոջ համար առիթ էր խրախուսելը տեղական այլ ճաշարանների պայքարող սեփականատերերին, որպեսզի նրանք հարմարվեին համաճարակի կանոններին։ Ադոլֆոն լավ գիտեր համաճարակի ժամանակ գործող մարտահրավերները։ Տեղական առևտրական մի հաստատության առատաձեռնությունից ոգևորված` Ադոլֆոն ծախսեց իր գումարը՝ գնելով ավելի քան երկու հազար դոլարի նվեր-քարտեր` բաժանելու իր հաճախորդներին, որոնք կարող էին գործածել իր շրջանի մյուս ճաշարաններում։ Դա սիրո արտահայտություն էր` ոչ միայն խոսքով, այլև գործով։

Հիմնվելով սիրո գերագույն արտահայտության վրա, որ ցուցաբերված է մարդկության համար Իր կյանքը տալու Հիսուսի պատրաստակամությամբ (h. 16)՝ Հովհաննեսը խրախուսեց ընթերցողներին` հաջորդ քայլով իրագործել սերը։ Հովհաննեսի համար «ընծայել մեր կյանքը մեր եղբայրներին» ( հ. 16) պատվերը նշանակում էր ցույց տալ նմանատիպ սեր, ինչպիսին Հիսուսի սերն էր մարդկության հանդեպ։ Այդ ամենն ավելի է ձևավորվում ամենօրյա գործնական գործողություններով` կիսվել նյութական ստացվածքով։ Բավարար չէ խոսքերով սիրելը. «Որդյակնե՛ր, խոսքով և լեզվով չսիրենք, այլ գործով ու ճշմարտությամբ» (հ. 18)։

Սերը գործնականում կիրառելը կարող է դժվար թվալ, քանի որ դա հաճախ պահանջում է անձնական զոհաբերություն կամ ուրիշի համար նեղություն կրել։ Աստծո Հոգու շնորհիվ, և հիշելով Նրա շռայլ սերը մեր հանդեպ՝ կարող ենք կատարել հաջորդ քայլը։

Աղոթք – Սիրելի՛ Հիսուս, օգնի՛ր ինձ հետևել քո օրինակին և անել հաջորդ քայլը` անկեղծ սեր ցուցաբերելով իմ գործելակերպի մեջ։ Ամեն։

 

Ինպե՞ս եք զգացել սերը` գործնական ձևով։ Ինչպե՞ս կարող ենք հաջորդ քայլն անել, որպեսզի սիրենք մեկմեկու գործնական ձևով։

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Հեսու 10-12, Ղուկաս 1.39-56