.
2024թ., Մարտի 19

 

Կողոսացիներին 3.22-4.1                                                                  Երեքշաբթի   |   Մարտի 19

 

Տերե՛ր, հավասարությամբ և արդարությա՛մբ վարվեք ծառաների հետ` գիտենալով, որ դուք էլ Տեր ունեք երկնքում։ Կող. 4.1

 

ՏԵՐ՝ ԵՐԿՆՔՈՒՄ

 

Սինգապուրի աշխատուժի նախարարությունը 2022 թվականին հայտարարեց, որ բոլոր միգրանտ տնային աշխատողներին պետք է տրամադրվի ամսական առնվազն մեկ հանգստի օր, որը գործատուները չեն կարող փոխհատուցել նրանց հանգստյան օր տալու փոխարեն: Գործատուները, սակայն, մտավախություն ունեին, որ նրանք չեն ունենա մեկին, ով հոգ տանի իրենց սիրելիների մասին այդ օրերին: Թեև խնամքի լոգիստիկան կարող էր լուծվել այլընտրանքային պայմանավորվածություններ ձեռք բերելու միջոցով, նրանց վերաբերմունքը հանգստի կարիքը չտեսնելու հարցում այդքան էլ հեշտ չէր լուծել:

Ուրիշների հանդեպ լավ վերաբերմունքը նոր խնդիր չէ։

Պողոս առաքյալն ապրում էր մի ժամանակաշրջանում, որտեղ ծառաները համարվում էին իրենց տերերի սեփականությունը։ Այնուամենայնիվ, եկեղեցուն ուղղված իր հրահանգների վերջին տողում, թե ինչպես պետք է գործեն Քրիստոսանման տները, նա ասում է, որ տերերը պետք է «արդարացիորեն» վերաբերվեն իրենց ծառաներին։ Այլ թարգմանության մեջ ասվում է, որ տերերը պետք է «արդարությամբ» վարվեն իրենց ծառաների հետ (h. 4.1):

Պողոսը դիմում էր ծառաներին, որ աշխատեն «Տիրոջ համար և ոչ թե մարդկանց» (h 3.23)։ Նա նաև հիշեցնում էր տերերին` իրենց վրա եղած Հիսուսի իշխանության մասին. «Դուք էլ Տեր ունեք երկնքում» (h. 4.1)։ Իր նպատակն էր քաջալերել Կողոսայի հավատացյալներին` ապրել նրանց նման, ում վերջնական իշխանությունը Քրիստոսն է։ Ուրիշների հետ մեր փոխհարաբերություններում՝ լինի դա գործատու, թե` աշխատող, մեր տներում կամ համայնքներում, մենք կարող ենք խնդրել Աստծուն, որ օգնի մեզ անել այն, ինչ «ճիշտ և արդար է» (հ. 1)։

Աղոթք – Հա՛յր, խնդրում եմ, ների՛ր ինձ, եթե ինչ-որ ժամանակ անարդար եմ վարվել ուրիշների հետ։ Օգնի՛ր ինձ հնազանդվել Քեզ՝ որպես իմ կյանքի Տիրոջ։ Ամեն։

 

Մեր կողքինների հետ արդար վարվելու պատվեր ունենք։ Ուստի` փոխենք մեր էությունը, որպեսզի նրբանկատ վերաբերմունք ունենանք բոլորի հանդեպ։

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Հեսու 1-3, Մարկոս 16