Ելք 3. 11-15 Երեքշաբթի | Մարտի 18
Աստված ասաց Մովսեսին. «Ես այն եմ, ՈՐ ԵՄ»։ Ելից 3.14
«ԵՍ ԵՄ»
Փիլիսոփայության, գրականության ուսուցիչ և դասախոս Ջէկը փայլուն միտք ուներ։ Նա բոլորին հայտարարել էր իր անաստված լինելը. թե՛ տասնհինգ տարեկանում, թե՛ հասուն տարիքում համառորեն արդարացնում էր իր աթեիստ լինելը։ Քրիստոնյա ընկերները փորձում էին հակառակը համոզել նրան։ Ջեկն ասում էր. «Բոլորը և ամեն ինչ մնացել են մյուս կողմում»։ Բայց նա պետք է խոստովաներ, որ Աստվածաշունչը տարբերվում էր գրականությունից և առասպելներից։ Ավետարանի մասին նա գրեց. «Եթե երբևէ առասպելն իրականություն դառնա, մարմին հագնի, այդ ճիշտ այդպես կլինի»։
Աստվածաշնչյան մի հատված ամենաազդեցիկը դարձավ Ջեկի համար՝ Ելից 3-ում Աստված կանչում է Մովսեսին՝ իսրայելցիներին Եգիպտոսից հանելու։ Մովսեսը հարցնում է. «Ես ո՞վ եմ, որ գնամ փարավոնի մոտ (մ. 11)։ Աստված պատասխանում է. «Ես այն եմ, ՈՐ ԵՄ»։ Այս հատվածը բառերի և անունների բարդ խաղ է, բայց արտացոլում է Աստծո հավիտենական ներկայությունը` սկզբից։ Հետաքրքիր էր, որ ավելի ուշ Հիսուսը կրկնեց նույնը` ասելով. «Ես կամ նախքան Աբրահամը» (Հովհ. 8. 58)։ Ջեկը (ավելի ծանոթ է որպես Ք. Ս. Լուիս) խորապես համոզվեց այս հատվածով։ Սա՛ այն ամենն էր, ինչ որ պետք է ասեր ճշմարիտ Աստված, պարզապես Ինքն է`«ԵՍ ԵՄ»-ը։ Կյանք փոխող պահի մեջ Լուիսը «տեղի տվեց և ընդունեց Աստծուն Աստծո պես»։ Սա Լուիսի համար Հիսուսին ընդունելու ճանապարհի սկիզբն էր։
Շատերս ենք պայքարում հավատքի համար, ինչպես Լուիսն էր անում կամ գաղջ ենք հավատքում։ Հաճախ կարող ենք մեզ հարցնել` արդյո՞ք Աստված իսկապես «ԵՍ ԵՄ»-ն է մեր կյանքում։
Աղոթք – Սիրելի՛ Աստված, Քեզ մոտ եմ գալիս ակնածանքով՝ Քո Ով լինելուդ համար։ Դու ես «ԵՍ ԵՄ»-ը` իմ կյանքում, և ուրիշ մեկը չկա։ Ամեն։
Ի՞նչ է նշանակում քեզ համար լսելը, որ Աստված ասում է «ԵՍ ԵՄ»։ Գալիք օրերում դա ինչպե՞ս կարող է ազդել քեզ վրա։
Աստվածաշունչը մեկ տարում | Բ Օրենք 32-34, Մարկոս 15.26-47