.
2024թ., Մարտի 17

 

Թվեր 11. 16-17, 27-29                                                                              Կիրակի   |   Մարտի 17

 

Երանի՜ թե Տիրոջ ամբողջ ժողովուրդը մարգարեներ լինեին, ու Տերը իր Հոգին նրանց վրա դներ։ Թվեր 11.29

 

ԹԱԳԱՎՈՐՈւԹՅԱՆ ՄԻՏՈւՄՈՎ ԱՌԱՋՆՈՐԴՈւԹՅՈւՆ

 

Երբ միացա քրիստոնեական մանկական գրքերի հեղինակների խմբին, ովքեր աղոթում էին միմյանց համար և օգնում էին տարածել իրենց գրքերի մասին լուրերը, որոշ մարդիկ ասում էին. «Մենք այնքան էլ խելացի չենք` մրցակիցների հետ աշխատելու համար»։ Բայց մեր խումբը հավատարիմ էր թագավորության միտումով առաջնորդության և համայնքի առաջխաղացմանը, այլ ո՛չ թե մրցակցության։ Մենք կիսվում ենք նույն նպատակով` Ավետարանը տարածելով։ Մենք ծառայում ենք նույն Թագավորին՝ Հիսուսին։ Միասին մենք ավելի շատ մարդկանց ենք հասնում`Քրիստոսի մասին մեր վկայությունով։

Երբ Աստված խնդրեց Մովսեսին ընտրել առաջնորդության փորձառություն ունեցող յոթանասուն երեց, Նա ասաց. «Քեզ վրա եղած հոգուց կառնեմ ու կդնեմ նրանց վրա, որպեսզի նրանք քեզ հետ միասին կրեն ժողովրդի բեռը, և դու միայնակ չկրես դա» (h.16-17): Ավելի ուշ Հեսուն տեսավ, որ երեցներից երկուսը մարգարեանում են և ասաց Մովսեսին, որ ընդհատի նրանց։ Մովսեսն ասաց. «Ի՞նձ համար ես նախանձում... երանի՜ թե Տիրոջ ամբողջ ժողովուրդը մարգարեներ լինեին, և Տերը նրանց վրա դներ իր Հոգին» (հ. 29)։

Ամեն անգամ, երբ մենք կենտրոնանում ենք մրցակցության կամ համեմատությունների վրա, որոնք խանգարում են մեզ աշխատել ուրիշների հետ, Սուրբ Հոգին կարող է մեզ զորացնել՝ թոթափելու այդ փորձությունը։ Երբ խնդրում ենք Աստծուն ուղղորդել մեզ թագավորական միտումով առաջնորդության, Նա տարածում է Ավետարանն աշխարհում և նույնիսկ կարող է թեթևացնել մեր բեռը, երբ միասին ծառայենք Իրեն։

Աղոթք -Սուրբ Հոգի՛, խնդրում եմ ինձ թագավորական միտումով առաջնորդ դարձրու, որ պատրաստ է ավելի շատ մարդկանց հասնել` Ավետարանի՝ կյանք փրկող պատգամով։ Ամեն։

 

Աստծուն ծառայելու համար պետք է միավորվենք ուրիշների հետ, աջակցե՛նք միմյանց և ծառայե՛նք` մեր յուրահատուկ պարգևները գործածելով։

  

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Բ Օրենք 30-31, Մարկոս 16.1-25