Գործք Առաքելոց 16. 1-10 Շաբաթ | Մարտի 16
Անցի՛ր Մակեդոնիան և օգնի՛ր մեզ։ Գործք Առ. 16. 9
ԿԻՍԻ՛Ր ՀԱՎԱՏՔԴ
1701 թվականին Անգլիայի եկեղեցին հիմնեց «Ավետարանի տարածման միություն»-ը, որպեսզի միսիոներներ ուղարկի աշխարհով մեկ։ Նրանց կարգախոսն էր (լատիներեն լեզվով) «Արի՛ և օգնի՛ր մեզ»։ Այս էր Ավետարանի դեսպանների կոչը` առաջին դարից ի վեր. որպես Հիսուսի հետևորդներ` Նրա սիրո և ներման պատգամը տանել աշխարհին, ով դրա խիստ կարիքն ունի։
Արի՛ և օգնի՛ր մեզ» խոսքը բխում է Գործք Առաքելոց 16-ի մեջ նկարագրված «Մակեդոնական կոչից»։ Պողոսն ու իր ընկերները հասան Տրովադա՝ Փոքր Ասիայի արևմտյան ափը (ժամանակակից Թուրքիա, հ. 8)։ Այնտեղ Պողոսը տեսիլքի մեջ տեսավ մի մակեդոնացու, որ կանգնած էր և աղաչում էր նրան. «Անցի՛ր Մակեդոնիան և օգնի՛ր մեզ» (հ. 10)։ Նրանք հասկացան կոչի կենսական իմաստը։
Ո՛չ բոլորն են կոչված անցնելու ծովերը, բայց մենք կարող ենք աջակցել նրանց` մեր աղոթքներով ու նյութական օժանդակությամբ։ Մենք բոլորս էլ կարող ենք ինչ-որ մեկի պատմել Հիսուսի բարի լուրի մասին, դա լինի կողքիդ սենյակում, փողոցում կամ համայնքում։ Եկե՛ք աղոթենք, որ մեր բարի Աստված մեզ հնարավորություն ընձեռի՝ հասնել մարդկանց՝ տալու մեծագույն օգնությունը՝ Հիսուսի անունով ներման հնարավորությունը։
Աղոթք֊ -Սիրո՜ղ Հայր, Դու ուղարկեցիր Որդուդ մեր փրկության և ներման համար։ Զինի՛ր ինձ, որպեսզի Քո բարի լուրի գործակալը լինեմ` հայտարարելով, որ ներումը և ազատությունը հասանելի են բոլոր նրանց, ովքեր հավատով ընդունում են Հիսուսին։ Ամեն։
Ուր որ Աստված կանչում է մեզ` կիսելու մեր հավատքը, պատրա՛ստ լինենք ընդառաջ գնալ Նրա պատգամին։
Աստվածաշունչը մեկ տարում | Բ Օրենք 28-29, Մարկոս 14. 54-72