Ժողովող 5.8-15 Ուրբաթ | Մարտի 15
Տեսա, որ դառը չարիք կա արեգակի տակ. այն հարստությունը, որ դիզվում է ի վնաս իր տիրոջ։ Ժող. 5.13
ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈւԹՅՈւՆ
Երբ Փոշի Սկահակ ավազի փոթորիկներն ավերեցին Միացյալ Նահանգները, մեծ ճնշվածության ժամանակ Կանսաս նահանգի Հիաութայի բնակիչ Ջոն Միլբուրն Դեյվիսը որոշեց անուն ձեռք բերել։ Ինքնակայացած անզավակ միլիոնատեր Դեյվիսը կարող էր ներդրումներ կատարել բարեգործության կամ տնտեսական զարգացման մեջ, սակայն փոխարենը պատվիրեց, որ իր և իր հանգուցյալ կնոջ տասնմեկապատիկ մեծությամբ արձանները կանգնեցնեն տեղական գերեզմանատան մեջ։
«Նրանք ինձ ատում են»,- ասաց Դեյվիսը թղթակցին` Էմի Փայլիին։ Կանսասցիները ցանկանում էին, որ նա նյութապես օժանդակեր հասարակական ծրագրերի կառուցմանը, ինչպիսիք էին` հիվանդանոցը, լողավազանը կամ զբոսայգին։ Բայց նա ընդամենը ասաց. «Ի՛մ փողն է և ծախսում եմ այնպես, ինչպես ուզում եմ»։
Սողոմոն թագավորը՝ իր օրերի ամենահարուստ մարդը, գրել է. «Դրամ սիրողը դրամից չի կշտանա» և «երբ շատանում են բարիքները, շատանում են ուտողները» (h. 10-11): Սողոմոնը լավ գիտակցում էր հարստության ապականիչ միտումները։
Պողոս առաքյալը նույնպես հասկացավ հարստության տված փորձությունները և որոշեց իր կյանքը ապրել` հնազանդվելով Տեր Հիսուսին։ Հռոմեական բանտում մահապատժի սպասելով՝ նա հաղթական կերպով գրեց. «Քանի որ ես արդեն հեղում եմ իմ արյունը, և իմ մեկնելու ժամանակը հասել է։ Բարի պատերազմ մղեցի, ընթացքը ավարտեցի, հավատքը պահեցի»(Բ Տիմ. 4. 6-7):
Աղոթք - Երկնավո՜ր Հայր, օգնի՛ր ինձ այսօր, որ ինչ-որ չափով կյանքս նվիրեմ ուրիշներին։ Ամեն։
Ի՞նչ են հիշելու ուրիշները մեր մասին։ Ինչպե՞ս պետք է անենք, որ ունենանք հավիտենական ժառանգություն Աստծո մոտ։
Աստվածաշունչը մեկ տարում | Բ Օրենք 26-27, Մատթեոս 14.27-53