Ծնունդ 25.29-34 Հինգշաբթի | Մարտի 14
Մի օր Հակոբը ապուր էր եփում։ Եսավը դաշտից վերադարձավ և Հակոբին ասաց... քաղցից թուլացել եմ։ Ծննդ. 25. 29-30
ՄԻԱՅՆ ԱՍՏՎԱԾ ԿԱՐՈՂ Է ԳՈՀԱՑՆԵԼ
Մի տանտիրոջ հազար դոլարի ճաշ էր առաքվել` մեծ խեցգետին, շաուրմա, աղցաններ և այլն։ Բայց մարդը խնջույք չէր անում։ Փաստորեն ինքը չէր պատվիրել այդ մեծ քանակությամբ ճաշը, այլ՝ իր վեց տարեկան տղան։ Ինչպե՞ս էր պատահել այդ։ Հայրը թույլատրել էր որդուն՝ խաղալ իր հեռախոսով և տղան գործածել էր այն թանկարժեք ճաշեր պատվիրելու և գնելու համար։ Հայրը հարցրեց որդուն. «Ինչու՞ դու արցեիր»: Տղան պատասխանեց. «քաղցած էի»։ Տղայի ախորժակն ու մանկամտությունը հանգեցրին թանկ հետևանքների։
Եսավի ախորժակն իր վրա ավելի թանկ նստեց։ Ծննդոց 25-րդ գլխի պատմության մեջ ասվում է, թե նա ուժասպառ էր եղել և ուտելիքի կարիք ուներ։ Նա ասաց եղբորը. «Խնդրում եմ, տու՛ր ուտեմ այդ կարմիր ապուրից, որովհետև թուլացել եմ» (հ. 30): Հակոբն ասաց. «Ծախի՛ր ինձ այսօր քո անդրանիկությունը» (հ. 31):
Անդրանիկության իրավունքը ներառում էր Եսավի՝ առաջնեկ որդու հատուկ տեղը, Աստծո խոստումների օրհնությունը, ժառանգության կրկնակի բաժինը և ընտանիքի հոգևոր առաջնորդը լինելու արտոնությունը։ Եսավը ախորժակով «կերավ ու խմեց» և «իր անդրանիկությունը անարգեց» (հ. 34):
Երբ մենք փորձում ենք մի բան ունենալ, փոխանակ թույլ տալու, որ մեր ախորժակը տանի մեզ ցածրարժեք սխալների և մեղքի, եկե՛ք օգնություն խնդրենք մեր Երկնավոր Հորից, «որովհետև Նա կշտացնում է կարոտած անձին և սոված անձին լցնում է բարությամբ» (Սաղմոս 107.9)։
Աղոթք – Սիրելի՛ Աստված, օգնի՛ր ինձ, որ հիշեմ իմ հոգևոր անդրանիկության իրավունքը, երբ փորձում եմ մեղք գործել։ Ամեն։
Թույլ մի՛ տուր, որ փորձությունը քեզ արժեզրկի։ Հիշի՛ր, որ միայն Աստված կարող է գոհացնել քեզ ու կատարել ամենախոր ցանկություններդ։
Աստվածաշունչը մեկ տարում | Բ Օրենք 23-25, Մարկոս 14.1-26