.
ԵԿՄ-ի հուշամեդալներ` ՀԱԸ պատասխանատուներին

2017թ.-ի հոկտեմբերի 16-ին, Երկրապահ Կամավորական միության (ԵԿՄ) եւ Հայաստանի Աստվածաշնչային ընկերության (ՀԱԸ) միջեւ կնքված հուշագրի համաձայն, այսուհետեւ ԵԿՄ ենթակայության տակ գտնվող կրթական հաստատություններում հասանելի կլինի Աստվածաշնչի ուսումնասիրությունը: Ստորագրված հուշագրի առիթով, ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը «ԵԿՄ 25 տարի» հոբելյանական մեդալով պարգեւատրեց  Հայաստանի Աստվածաշնչային ընկերության պատասխանատուներին. ՀԱԵ գլխավոր քարտուղար՝ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանին, ՀԱԸ հոգաբարձուների խորհրդի ատենապետ՝ Գեւորգ եպիսկոպոս Սարոյանին, ՀԱԸ հոգաբարձուների փոխատենապետ՝ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանին, ինչպես նաեւ Հայաստաննյայց Ավետարանական Եկեղեցու հովիվ, ՀԱԸ  հոգաբարձուների խորհրդի փոխատենապետ՝ վերապատվելի Գեւորգ Գասպարյանին: Նույն պարգեւին արժանացան նաեւ արարողությանը ներկա ՀԱԸ աշխատակիցներն ու Գերմանիայի եւ Շվեյցարիայի Աստվածաշնչային ընկերությունների ներկայացուցիչները: Միջոցառման շրջանակներում հյուրերը եղան նաեւ ԵԿՄ ուսումնական հաստատությունում եւ թանգարանում:

 

Նախորդ
...
X