.
2024թ., Մարտի 13

 

Սաղմոս 118. 1-9                                                                             Չորեքշաբթի   |   Մարտի  13

 

Նեղության մեջ կանչեցի Տիրոջը. Տերն ինձ լսեց և ընդարձակ տեղ դրեց։ Սաղմ. 118.5

 

ՑԱՎԻ ԱՂԱՂԱԿՆԵՐ

 

Երկրաշարժի հետևանքով առաջացած փլատակների երկրորդ հարկի տակ փակված հինգ տարեկան Ջինան` սիրիացի փոքրիկը, ձայնեց փրկարարներին` իր փոքր եղբորը բեկորներից փրկելու համար։ Նա սրտաճմլիկ գոչեց. «Ինձ այստեղից դու՛րս հանիր, ես քեզ համար ամեն ինչ կանեմ։ Ես Քո ծառան կլինեմ»։

Ճնշվածության աղաղակներ կան Սաղմոսների մեջ. «Նեղությանս մեջ կանչեցի Տիրոջը. Տերն ինձ լսեց և ընդարձակ տեղ հանեց» (h. 5 ): Թեև մենք երբեք չենք զգում երկրաշարժի հետևանքով փլուզված շենքերի ջախջախիչ ծանրությունը, սակայն բոլորս գիտակցում ենք բժշկական ախտորոշման բարդությունը, տնտեսական դժվարությունների, ապագայի հանդեպ ունեցած անորոշության հարաբերությունների կորստի խեղդող վախերը։

Այդ պահերին մենք կարող ենք սակարկություն առաջարկել Աստծուն` ազատագրման համար, բայց Աստված մեր համոզման կարիքը չունի մեզ օգնելու համար։ Նա խոստանում է պատասխանել մեր խնդրանքներին և, եթե անգամ, այդ իրավիճակներից չազատի, մե՛զ հետ, մե՛ր կողքին կլինի։ Պետք չէ վախենալ ուրիշ վտանգներց, նույնիսկ` մահից։ Սաղմոսերգուի հետ վստահ կարող ենք ասել. «Տերն ինձ հետ է իր օգնականներով, և ես պիտի նայեմ իմ թշնամիներին» (հ. 7)։

Մեզ խոստացված չէ այնպիսի թատերական փրկություն, ինչպիսին էր Ջինայի և նրա եղբոր ունեցած փորձառությունը, բայց կարող ենք վստահել մեր հավատարիմ Աստծուն, որը Սաղմոսերգուին բերեց «ընդարձակ տեղ» (հ. 5)։ Աստված գիտի մեր վիճակը և երբեք չի լքի մեզ` նույնիսկ մահվան պարագայում։

Աղոթք - Երկնավո՜ր Հայր, կանչում եմ Քեզ` իմանալով, որ Դու լսում ես ինձ։ Շնորհակալ եմ Քո սիրո և հավատարմության համար։ Ամեն։

 

Աստված ցույց է տալիս իր հավատարմությունը, երբ նեղության մեջ ենք լինում։ Եկե՛ք  գիտակցենք նրա ներկայությունը, երբ նեղության մեջ ենք։

  

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |     Բ Օրենք 20֊22, Մարկոս 13.21֊37