.
2024թ., Մարտի 12

 

Եսթեր 4. 10-17                                                                                   Երեքշաբթի   |   Մարտի 12

 

Թագավորի մոտ եմ գնալու, թեև օրենք չէ. և եթե մեռնելու եմ, թող մեռնեմ։ Եսթ. 4.16

 

ՔԱՋՈւԹՅՈւՆ ՔՐԻՍՏՈՍՈՎ

 

Տասնիններորդ դարի սկզբին Մերի Մաքդոուլն ապրում էր Չիկագոյի՝ դաժանորեն շրջափակված մի աշխարհում։ Թեև նրա տունը միայն քսան մղոն էր հեռու, բայց նա քիչ բան գիտեր աշխատանքային սարսափելի պայմանների մասին, որոնք պատճառ էին դառնում շրջափակման մեջ գտնվող աշխատողների գործադուլների։ Երբ իմացավ աշխատողների և իրենց ընտանիքների դժվարությունների մասին, նա տեղափոխվեց և բնակվեց նրանց մեջ` ոգևորելով և հույս տալով, որ հետագայում ավելի լավ պայմաններ են ունենալու։ Նա հոգաց թե՛այդ մարդկանց, թե՛ երեխաների կարիքները՝ սովորեցնելով և ուսուցչություն անելով փոքրիկ խանութի ետևում գտնվող դպրոցում։

Ուրիշների համար լավ պայման ստեղծելը կարևոր է նույնիսկ այն ժամանակ, երբ ուղղակիորեն չի ազդում քեզ վրա, ինչպես Եսթերն արեց։ Նա Պարսկաստանի թագուհին էր (Եսթեր 2. 17) և ուներ տարբեր առանձնաշնորհումներ, քան իսրայելացի ժողովուրդը, որ ցրված էր որպես աքսորյալ ժողովուրդ։ Բայց Եսթերը ձեռնամուխ եղավ Պարսկաստանում բնակվող իսրայելցիների փրկության գործին և վտանգի ենթարկեց իր կյանքը նրանց համար` ասելով. «Թագավորի մոտ եմ մտնելու, թեև օրենք չէ. և եթե մեռնելու եմ, թող մեռնեմ» (հ․ 16)։ Նա կարող էր լուռ մնալ, քանի որ իր ամուսինը` թագավորը,  չգիտեր, որ ինքը հրեա է (Եսթեր 2.10)։ Բայց, ընդունելով իր հարազատների օգնության խնդրանքները, նա խիզախորեն աշխատեց բացահայտել հրեաների դեմ ուղղված չար դավադրությունը։

Հնարավոր է, որ չկարողանանք մեզ վրա վերցնել այնպիսի հսկայական գործեր, ինչպես արեցին Մերի Մաքդոուելը կամ Եսթեր թագուհին, բայց կարող ենք ընտրել ուրիշների կարիքները տեսնելը և նրանց օգնելը՝ գործածելով Աստծո տված համապատսախան շնորհքը։

Աղոթք - Սիրելի՛ Տեր, խնդրում եմ ինձ իմաստություն և քաջություն տուր` կարիքավորներին ծառայելու։ Ամեն:

 

Մեր ունեցածը գործածենք ուրիշների համար՝ մեծ դեր խաղալով նաև նրանց կյանքում, ովքեր կարող են նույնիսկ մեզ մոտ չապրել։

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Բ Օրենք 17-19, Մարկոս 13.1-20