.
2024թ., Մարտի 11

 

Ժողովող 9. 7-10                                                                               Երկուշաբթի   |   Մարտի 11

 

Գնա՛, ուրախությամբ կեր հացդ և զվարթ սրտով խմի՛ր գինիդ, որովհետև Աստված արդեն հավանել է քո գործերը։ Ժող. 9.7

 

ՀԻՇԻ՛Ր ԱՐԱՐՉԻԴ

 

Վերջերս վեպի մեջ կարդացի մի կնոջ մասին, ով հրաժարվում է ընդունել իր քաղցկեղ ունենալը։ Երբ Նիկոլային բարկացրած ընկերները ստիպում են, որ հաշտվի ճշմարտության հետ, ի հայտ է գալիս նրա խուսափելու պատճառը։ Կինն ասում է նրանց. «Վատնեցի կյանքս»։ Թեև տաղանդներով և հարստությամբ էր օժտված, նա շարունակեց ասել. «Ես կյանքից ոչինչ չեմ ստացել։ Անփույթ էի, երբեք չեմ խորացել որևէ բանի մեջ»։ Հիմա աշխարհը թողնելու հեռանկարը տեսնելով` նա կարծում է, թե քիչ բանի է հասել, և իր համար չափազանց ցավալի է պատկերացնել այդ։

Նույն օրերին ես կարդացի Ժողովողը, որտեղ հակադրությունը խիստ էր։ Նրա Ուսուցիչը թույլ չի տալիս, որ մենք խուսափենք գերեզմանի իրողությունից «դժոխքի (մեռած անձերի հանգրվանի) մեջ, որ գնում ես» (հ․ 10): Թեև դժվար է դիմակայել սրան (հ. 2), բայց այն կարող է մղել մեզ` արժևորելու մեր ունեցած յուրաքանչյուր պահը (հ. 4), նպատակային վայելելու մեր ուտելիքն ու ընտանիքը (հ. 7-9), նպատակասլաց գործել (հ. 10), արկածախնդիր լինել, վտանգն աչքի տակ առնել (11. 1, 6) և անել այդ ամենն Աստծո առջև, որին մի օր պետք է պատասխան տանք (հ. 9, 12. 13-14):

Նիկոլայի ընկերները նշում են, որ նրա հավատարմությունն ու առատաձեռնությունն իրենց հանդեպ ապացուցում են, որ նա կյանքն իզուր չի վատնել։ Բայց, միգուցե, Ուսուցչի խորհուրդը կարող է մեզ բոլորիս փրկել նման ճգնաժամից՝ մեր կյանքի վերջին օրերին։ Հիշե՛նք մեր Արարչին (12.1), հետևե՛նք  Իր ճանապարհներին և ընդունենք ապրելու, սիրելու յուրաքանչյուր հնարավորություն, որ Նա տալիս է մեզ ամեն օր։

Աղոթք - Սիրելի՜ Աստված, շնորհակալ եմ Քո տված պարգևների համար։ Վայելում եմ կյանքումս առկա պարզ ուրախությունները և ընդունում եմ բոլոր հնարավորությունները` որպես Քեզ ուղղված երկրպագություն։ Ամեն։

 

Ուրախացի՜ր և ցնծա՝ Աստծո կողմից քեզ տված այսօրվա բոլոր բարիքների և պարգևների համար։ Միշտ հիշի՛ր քո Արարչին։

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Բ Օրենք 14-16, Մարկոս 12.28-44