.
2024թ., Մարտի 9

 

Հռոմեացիներին 12. 9-16                                                                           Շաբաթ   |   Մարտի 9

 

Ջանասիրության մեջ մի՛ ծուլացեք, հոգով ջերմեռա՛նդ եղեք, Տիրո՛ջը ծառայեք։ Հռոմ. 12.11

 

ԿԻՍՎԵԼ ՈԳԵՎՈՐՈւԹՅԱՄԲ՝ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՄԱՐ

 

Առաջին անգամ, երբ մենք հանդիպեցինք մեր հարևան Հենրիին, նա պայուսակից հանեց մաշված մի Աստվածաշունչ։ Փայլփլող աչքերով հարցրեց, թե արդյոք կցանկանա՞նք Սուրբ Գիրքը քննարկել իր հետ։ Երբ համաձայնեցինք, նա անդրադարձավ որոշ ընդգծված հատվածների։ Մեզ ցույց տվեց դիտարկումներով լի իր նոթատետրը և ասաց, որ ստեղծել է նաև համակարգչային մի ներկայացում, որ հագեցած էր լրացուցիչ այլ տեղեկություններով։

Հենրին շարունակեց պատմել մեզ, թե ինչպես էր դուրս եկել ընտանեկան ծանր իրավիճակից, իսկ հետո ընդունել էր Հիսուսի մահն ու հարությունը` որպես իր հավատքի հիմքը (Գործք. 4-12): Նրա կյանքը փոխվեց, քանի որ Հոգին օգնեց իրեն` հետևելու Աստվածաշնչի սկզբունքներին։ Թեև Հենրին տարիներ առաջ էր իր կյանքը նվիրել Աստծուն, բայց իր ոգևորությունը դեռևս թարմ և հզոր էր։

Հենրիի (մեկը, որ երկար տարիներ քայլել էր Հիսուսի հետ) եռանդը ոգեշնչեց ինձ՝ մտածելու իմ հոգևոր եռանդի մասին։ Պողոս առաքյալը գրել է. «Ջանասիրության մեջ մի՛ ծուլացեք, հոգով ջերմեռա՛նդ եղեք, Տիրո՛ջը ծառայեք» (հ․ 11)։ Դա կարող է երկար պատվեր թվալ, եթե թույլ չտանք, որ Սուրբ Գրությունները մեր մեջ դաստիարակեն այնպիսի վերաբերմունք, որն արտացոլում է շարունակական երախտագիտություն այն ամենի համար, ինչ Հիսուսն է արել մեզ համար։

Ի տարբերություն զգացական բարձունքների և անկումների, որ ունենում ենք մեր կյանքում, Քրիստոսի հանդեպ նախանձախնդրությունը գալիս է Իր հետ անընդհատ ընդլայնվող հարաբերությունից։ Որքան շատ սովորենք Իր մասին, այնքան ավելի Նա արժեքավոր կդառնա և Նրա բարությունը կողողի մեր հոգիները:

Աղոթք -Սիրելի՜ Հիսուս, վերակենդանացրու՛ Քեզ ճանաչելու իմ ոգևորությունը։ Ամեն։

 

Հիսուսն ի՞նչ է զգում, երբ տեսնում է, որ դու ոգևորված ես Իրենով։ Ի՞նչ կապ կա երախտագիտության և եռանդի միջև։

  

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Բ Օրենք 8-10, Մարկոս 11.19-33