Ելք 4.1-5 Որբաթ | Մարտի 8
Տերն ասաց նրան. «Այդ ի՞նչ է քո ձեռքին»։ Ելից 4.2
ԳՈՐԾԱԾԵԼ ԱՍՏԾՈ ՏՎԱԾՆԵՐԸ
Ավստրալիայի Բրիսբեյն քաղաքի քաղաքապետարանի սրահը 1920-ական թվականների շլացուցիչ կառույցներից մեկն էր։ Սպիտակ աստիճանները՝ պարծանքի արժանի (մարմարից շինված), նույն քարհանքից էին, որ
Միքելանջելոն քանդակել էր Դավթի արձանի համար։ Աշտարակն Վենետիկի Սուրբ Մարկոս մայր եկեղեցու արտացոլումն էր, իսկ պղնձե գմբեթն ամենամեծն էր Հարավային կիսագնդի մեջ։ Շինարարները մտադիր էին խաղաղության հսկայական հրեշտակով զարդարել գագաթը, բայց գումարը չբավականացրեց։ Օգնության հասավ կապարագործ Ֆրեդ Ջոնսոնը՝ մետաղի կտորներից ստեղծելով խորհրդանշական գունդ, որը մոտ հարյուր տարի է զարդարում է աշտարակը։
Ֆրեդ Ջոնսոնի նման մենք կարող ենք միանալ Աստծո աշխատանքին այն ամենով, ինչ ունենք ձեռքի տակ։
Երբ Տերը խնդրեց Մովսեսին Իսրայելի ժողովրդին դուրս բերել Եգիպտոսից, Մովսեսը հրաժարվեց` ասելով. «Բայց նրանք ինձ չեն հավատա, ոչ էլ իմ ձայնը կլսեն» (հ․ 1)։ Աստված նրան ասաց. «Այդ ի՞նչ է քո ձեռքին» (հ. 2)։ Մովսեսը ձեռքին գավազան ուներ, հասարակ մի փայտ։ Աստված ասաց նրան. «Գետի՜ն գցիր դա»։ Երբ գցեց` «օձ դարձավ» (հ. 3)։ Ապա պատվիրեց նրան վերցնել օձը, և այն դարձյալ գավազան դարձավ։ Աստված բացատրեց Մովսեսին, թե ինչ պետք է աներ. պետք է գավազանը տաներ իր հետ՝ վստահ լինելով, որ մնացածը Տերն էր անելու։ Հատկանշական է, որ Նա օգտագործեց Մովսեսի ձեռքին եղած այդ փայտը` իսրայելցիներին եգիպտացիներից փրկելու (Ելից 7.10-12, 17.5-7):
Այն, ինչ որ ունենք, կարող է մեզ շատ չթվալ, բայց Աստծո համար՝ ինչ որ ունենք, բավական է թվում։
Աղոթք - Սիրելի՜ Հայր, Քեզ եմ հանձնում այն ամենը, ինչ ունեմ։ Ամեն։
Ամենաքիչ կամ ամենափոքր բանն անգամ Աստված կարող է գործածել, եթե վստահենք Իրեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Բ Օրենք 5-7, Մարկոս 11.1-18