Առակներ 18. 10-12 Հինգշաբթի | Մարտի 7
Տիրոջ անունն ամուր աշտարակ է. արդարը վազում է այնտեղ և ապաստան գտնում։ Առ. 18.10
ԱՍՏՎԱԾ Է ՄԵՐ ԱՊԱՎԵՆԸ
2019 թվականի ուշագրավ «Փոքրիկ կանայք» կինոնկարն ինձ հետ տարավ իմ հնացած վեպի գրքի օրինակին, հատկապես հիշեցնելով կերպարներից մեկի՝ Մարմիի իմաստուն և մխիթարիչ խոսքերը։ Ինձ գրավում էր վեպի մեջ նկարագրված նրա անսասան հավատքի պատկերը, որ հիմնականում երևում էր իր դուստրերին ուղղված խոսքերից. «Դժբախտություններ և փորձություններ, հնարավոր է, շատ լինեն, բայց դուք կարող եք հաղթահարել բոլորը՝ զգալով ձեր Երկնավոր Հոր ուժն ու քնքշությունը»։
Մարմիի խոսքերն արձագանքում են Առակների մեջ գտնվող ճշմարտությանը, որ «Տիրոջ անունն ամուր աշտարակ է. արդարը վազում է այնտեղ և ապաստան գտնում» (հ. 18.10)։ Հնում աշտարակներ էին կառուցում, որոնք վտանգի ժամանակ ծառայում էին որպես ապահով վայրեր, ինչպես նաև պաշտպանում էին թշնամու հարձակումներից։ Դեպի Աստված վազելու միջոցով է, որ Հիսուսին հավատացողները նույնպես կարող են խաղաղության փորձառություն ունենալ` Նրա հոգատարության մեջ, որ «մեր ապավենն ու զորությունն է» (Սաղմ. 46.1)։
Առակներ 18.10-ը մեզ ասում է, որ պաշտպանությունը գալիս է Աստծո «անունից», որը վերաբերում է Իր Ով լինելուն։ Սուրբ Գիրքը նկարագրում է Աստծուն որպես «գթած ու ողորմած, համբերատար, առատ ողորմությամբ և ճշմարտությամբ» (Ել. 34. 6)։ Աստծո պաշտպանությունը գալիս է Նրա հզոր ուժից, ինպես նաև Նրա քնքշությունից և սիրուց, որոնք ստիպում են Նրան ապաստան տրամադրել վիրավորներին։ Բոլոր նրանց համար, որոնք պայքարում են, մեր Երկնավոր Հայրն ապաստան է առաջարկում իր ուժի և քնքշության մեջ։
Աղոթք - Երկնավո՛ր Հայր, օգնի՛ր ինձ վազել դեպ Քեզ՝ թե՛ լավ, և թե՛ պայքարի ժամանակների մեջ։ Ամեն։
Աստված դժվարության ժամանակ մխիթարում է մեզ ու Իր զորությամբ խնամում։
Աստվածաշունչը մեկ տարում | Բ Օրենք 3-4, Մարկոս 10.32-52