.
2024թ., Մարտի 6

 

Տիտոսին 3.4-8                                                                                   Չորեքշաբթի   |   Մարտի 6

 

Հիշեցրու՛ նրանց, որ ամեն բարի գործի համար պատրաստ լինեն։ Տիտ. 3.1

 

ԲԱՐԻՔ ԱՆԵԼ ԱՍՏԾՈ ՀԱՄԱՐ

 

Թեև սովորաբար նա իր հետ դրամ չէր վերցնում, բայց Պատրիկը զգաց, որ Աստված իրեն մղում է, որ իր հետ հինգ դոլար թղթադրամ վերցնի` տնից դուրս գալուց առաջ։ Իր դպրոցում` ճաշի  ժամանակ, նա հասկացավ, թե ինչպես է Աստված իրեն պատրաստել հրատապ կարիք հոգալու համար։ Ճաշասրահի աղմուկի մեջ նա լսեց այս խոսքը. «Սքաթի՜, կարիքավոր երեխան հինգ դոլարի կարիք ունի, որպեսզի կարողանա ճաշ ուտել շաբաթվա մնացած օրերին»։ Պատկերացրե՛ք, թե ինչ զգացումներ ունեցավ Պատրիկն այդ պահին, երբ իր փողը տվեց Սքաթիին օգնելու համար։

Տիտոսի գրքում Պողոսը հիշեցնում է հավատացյալներին, որ նրանք չեն փրկվի «իրենց արած արդարության գործերով» (հ. 5), պետք է «ջանք թափեն բարի գործեր անելու» (հ. 8, տե՛ս հ. 14)։ Կյանքը կարող է լինել հագեցած, չափազանց մտազբաղ և հիվանդագին։ Մեր սեփական բարեկեցությանը հետևելը կարող է ճնշող լինել։ Սակայն մենք՝ որպես Հիսուսին հետևողներ, պետք է «պատրաստ լինենք բարի գործերի համար»։ Փոխանակ չունեցածով և չե՛նք կարողով ճնշվելու՝ եկե՛ք մտածենք այն մասին, թե ի՛նչ ունենք և ի՛նչ կարող ենք անել Աստծո օգնությամբ։ Այդ անելով՝ մենք օգնում ենք ուրիշներին իրենց կարիքների մեջ, ինչպես նաև Աստծուն ենք պատվում. «Այդպես էլ թող ձեր լույսը մարդկանց առաջ փայլի, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթ. 5.16)։

Աղոթք - Սիրելի՛ Հայր, խնդրում եմ՝ ների՛ր ինձ, երբ անտեսում եմ բարիք անելու հնարավորությունները։ Օգնի՜ր ինձ ավելի հասանելի լինել ուրիշների կարիքներին արձագանքելու համար։ Ամեն։

 

Ի՞նչն է խանգարում բարիք անելու մեր պատրաստակամությանը։ Ինչպե՞ս կարելի է վերադասավորել մեր կյանքը, որպեսզի կարողանանք օգնել մարդկանց։

 

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Բ Օրենք 1-2,  Մարկոս 10.1-31