.
2024թ., Մարտի 5

 

Դատավորներ 7-8, 16-22                                                                    Երեքշաբթի   |   Մարտի 5

Տերը նրան ասաց. «...նրանց քո ձեռքն եմ մատնել»։ Դատ. 7.9

 

ԱՍՏԾՈ ՄԵԾ ԶՈՐՈւԹՅՈւՆԸ

 

1945 թ. մարտին «Ուրվականների բանակն» օգնեց Միացյալ Նահանգների ուժերին հասնել Հռենոս գետի ակունքը՝ դաշնակիցներին կենսական հիմք տալով Երկրորդ համաշխարհային պատերազմի արևմտյան ճակատի վրա կռվելու համար։ Զինվորներն իրական մարդիկ էին, ո՛չ թե երևույթներ, բոլորը 23-րդ բաժնի հատուկ ջոկատների անդամներ էին։ 1100 հոգուց բաղկացած խումբը 30000 մարդու տպավորություն ստեղծեց՝ բարձրախոսներով մեքենաների ձայներ հանելով և օգտագործելով օդով լցված կեղծ հրետանիներ ու պայթուցիկներ։ «Ուրվականների բանակի» անդամների փոքր թիվը ստիպեց թշնամուն վախենալ, որովհետև ավելի մեծ ուժ էր թվում։

Մադիանացիները և նրանց դաշնակիցները նույնպես դողում էին փոքր բանակի առջև, որը հզոր էր թվում գիշերով (հ․ 8-22): Գեդեոնը՝ Իսրայելի դատավորը, մարգարեն և զինվորական առաջնորդը, Աստծո կողմից օգտագործվեց՝ թշնամու համար սարսափի աղբյուր դարձնելով իր փոքր բանակը։ Նրանք նաև օգտագործում էին ձայներ (փողի, կավե սափորների ջարդոց, մարդկանց ձայներ) և տեսանելի առարկաներ (վառված ջահեր)՝ թշնամուն (որ «մորեխների պես բազմություն» էր (հ. 12)) ստիպելով հավատալ, թե կանգնած է հսկայական թշնամու դիմաց։ Այդ գիշեր Իսրայելն Աստծո հրամանով՝ միայն 300 հոգանոց բանակով (հմ. 2-8) հաղթեց թշնամուն`32000 հոգի: Ինչու՞։ Որովհետև իրականության մեջ պարզ էր, թե ով հաղթեց ճակատամարտը, ինչպես Աստված ասաց Գեդեոնին. «Նրանց քո ձեռքը մատնեցի» (հմ. 9)։

Աղոթք -Սիրելի՛ Հիսուս, թույլ տուր ինձ գտնել Քո ուժն իմ տկարության մեջ։ Ամեն։

 

Ի՞նչ մեծ թշնամիների կամ  մարտահրավերների ես դիմագրավում։ Ինչպե՞ս ես կարողանում այդ պահերին հանգստանալ Աստծո զորության մեջ։

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Թվեր 34-36, Մարկոս 9.30-50