Եփեսացիներին 3. 14-20 Երկուշաբթի | Մարտի 4
Որպեսզի Քրիստոսը ձեր սրտերում հավատքի միջոցով բնակվի։ Եփես. 3. 17
ՀԻՍՈւՍԸ ԲՆԱԿՎՈւՄ Է ՁԵՐ ՆԵՐՍՈւՄ
Երբ Միացյալ Նահանգների արևմուտքում գտնվող իմ նահանգը տուժեց ձյունամրրիկի պատճառով, այրի մայրս համաձայնեց տեղափոխվել մեզ մոտ՝ հեռու փոթորկից։ Ձյունամրրիկից հետո էլ չվերադարձավ իր տուն, այլ փոխադրվեց մեզ մոտ` կյանքի մնացած տարիները միասին անցկացնելու։ Նրա ներկայությունը մի շարք դրական առումներով փոխեց մեր ընտանիքը։ Նրա հետ հաճելի էր. ամեն օր իմաստուն խորհուրդներ էր տալիս ընտանիքիս անդամներին, պատմում մեր նախնիների պատմությունները։ Շուտով ամուսնուս հետ լավագույն ընկերներ դարձան. կիսվում էին զվարճալի զգացողությամբ և մարզանքի հանդեպ ունեցած իրենց սիրով։ Այլևս նա հյուր չէր, այլ մշտական բնակիչ, ընտանիքի կենսատու անդամ, ով ընդմիշտ փոխեց մեր սրտերն առ Աստված։
Այս փորձառությունն ինձ հիշեցնում է Հովհաննեսի նկարագրությունը Հիսուսի մասին, որ «Նա մեր մեջ բնակվեց» (Հովհ. 1.14 )։ Այդ համոզիչ նկարագրությունն է բնագրում հունարեն բնակվել բառն է, որը նշանակում է «վրան կապել»։ Ուրիշ թարգմանության մեջ ասվում է՝ Նա «Իր տունը դրեց մեր մեջ»։
Հավատքով մենք նաև ընդունում ենք Հիսուսին, որ բնակվում է մեր սրտերում։ Ինչպես Պողոսը գրեց. «Դրա համար ծնկի եմ գալիս Տեր Հիսուս Քրիստոսի Հոր առջև, որպեսզի ըստ իր հարուստ փառքի զորություն տա ձեզ՝ իր Հոգու միջոցով ներքնապես ամրանալու, որպեսզի Քրիստոսը ձեր սրտերում հավատի միջոցով բնակվի, և դուք սիրո մեջ արմատացած ու հաստատված լինեք....» (հ․ 14-17)։
Պատահական այցելու չէ Նա. Հիսուսը մշտական սրտի բնակիչն է բոլոր նրանց, ովքեր հետևում են Իրեն։ Թո՛ղ որ մենք լայն բացենք մեր սրտի դռները և ողջունենք Իրեն։
Աղոթք - Սիրելի՛ Հիսուս, քանի որ Դու բնակվում ես սրտիս մեջ, ինձ Քեզ ավելի նման դարձրու։ Ամեն։
Ի՞նչ է նշանակում քեզ համար Հիսուսի առջև սիրտդ բացելը։ Ինչպե՞ս կարող ես Իրեն ավելի լավ ընդունել։
Աստվածաշունչը մեկ տարում | Թվեր 31-33, Մարկոս 9.1-29