.
2024թ., Մարտի 3

 

Մատթեոս 15. 7-20                                                                                    Կիրակի   |   Մարտի 3

 

Որովհետև սրտից դուրս են գալիս չար մտքեր.... սրանք են մարդուն պղծում։ Մատթ. 15. 19-20

 

ՍԻՐՏ՝ ՀԻՍՈւՍԻ ՀԱՄԱՐ

 

Ինքս ինձ ասացի. «Որքան հաճախ բերանդ փակ պահես, սխալ  բան չես անի»։ Արտաքուստ ես զսպում էի զայրույթս գործընկերուհուս հանդեպ` նրա ասածները սխալ մեկնաբանելուց հետո։ Քանի որ մենք ամեն օր պետք է իրար տեսնեինք, որոշեցի սահմանափակել շփումս նրա հետ. միայն անհրաժեշտության դեպքում՝  պատասխանել լուռ վերաբերմունքով։ Ինչպե՞ս կարող է լուռ պահվածքը սխալ լինել։

Հիսուսն ասաց, որ մեղքը սկսվում է սրտից (հ․ 18-20)։ Լռությունս կարող էր խաբել մարդկանց: Բայց ձևացնելով, թե ամեն ինչ լավ է, խաբում էի նաև Աստծուն։ Նա գիտեր, որ ես թաքցնում էի զայրույթով լեցուն սիրտս։ Ես նման էի փարիսեցիներին, ովքեր պատվում էին Աստծուն իրենց շրթունքներով, բայց նրանց սրտերը հեռու էին Նրանից (հ. 8)։ Թեև արտաքուստ թաքցնում էի զգացմունքներս, բայց դառնությունը բորբոքում էր ներսս։ Ուրախությունն ու մտերմությունը, որ միշտ զգում էի Երկնավոր Հորս հանդեպ, անհետացել էին։ Պատճառը մեղքը սնուցելն ու թաքցնելն էր։ Աստծո ողորմությամբ պատմեցի գործընկերուհուս, թե ինչ եմ զգում և ներողություն խնդրեցի։ Նա սիրով ինձ ներեց, և դարձանք լավ ընկերներ։ 

Հիսուսն ասում է. «Սրտից են դուրս գալիս չար մտքերը» (հ. 19)։ Մեր սրտի վիճակը կարևոր է, քանի որ այնտեղ բնակվող չարը կարող է տիրել մեր կյանքին։

Աղոթք - Սիրո՛ղ Աստված, խնդրում եմ ների՜ր ինձ այն մեղքերի համար, որոնցով սնուցում եմ սիրտս։ Ուզում եմ, որ սիրտս հաճելի լինի Քո աչքերին։ Խնդրում եմ օգնի՜ր ինձ, որ փոխվեմ։ Ամեն։

 

Հիսուսն ասաց, որ մեր սրտի մեջ եղած մեղքը պղծում է մեզ։ Ի՞նչ մտքեր կարող են պղծել քեզ։ Ինչպե՞ս կարող ես աղոթքի միջոցով ազատվել դրանցից:

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Թվեր  28-30, Մարկոս 8.22-38