.
2024թ., Մարտի 2

 

Եզեկիել 1. 22-28                                                                                         Շաբաթ   |   Մարտի 2

 

Եվ այն հաստատության վերևից, որ նրանց գլխի վրա էր, մի ձայն եղավ. երբ կանգնում էին, իրենց թևերը կախ էին գցում։ Եզեկ. 1.25

 

ԽՈՍԵԼ ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾ Է ԱՌԱՋՆՈՐԴՈւՄ

 

Սովորաբար թիթեռնիկներին չի կարելի համարել բարձր ձայներ արտաբերող արարածներ, և վերջապես մեկ դասի պատկանող թիթեռների թևերի թափահարումը գործնականում չի լսվում։ Բայց Մեքսիկայի խիտ անտառներում, որտեղ նրանցից շատերն ապրում են իրենց կարճ կյանքը, նրանց հավաքական թափահարումների ձայնը զարմանալիորեն բարձր է։ Երբ նույն դասին պատկանող միլիոնավոր թիթեռնիկներ իրենց թևերը միաժամանակ թափահարում են, կարծես հնչում է հզոր ջրվեժի ձայն։

Նույն նկարագրությունը տրվում է, երբ Եզեկիելի տեսիլքի մեջ չորս տարբեր թևավոր արարած է հայտնվում։ Թեև նրանք թիթեռնիկների թվից քիչ են, բայց մարգարեն նրանց թևերի թափահարումը նմանեցնում է «հորդառատ ջրերի աղմուկին» (հ․ 24)։ Երբ արարածները կանգ առան և իջեցրին իրենց թևերը, Եզեկիելը լսեց Աստծո ձայնը, որ կանչում էր իրեն «որ հաղորդի նրանց` իսրայելցիներին, Իր խոսքերը» (Եզ. 2.7)։

Եզեկիելին, Հին Կտակարանի մյուս մարգարեների նման, հանձնարարված էր հայտնելու ճշմարտությունն Աստծո ժողովրդին։ Այսօր Աստված մեզ խնդրում է կիսվել մեր կողքինների հետ մեր կյանքում կատարած Իր բարի գործերի ճշմարտությամբ (Ա Պետ. 3.15)։

Երբեմն հրավերը կարող է ավելի նման լինել շշուկի, օրինակ`չասված կարիքը տեսնելն ու արձագանքելը։ Անկախ նրանից, թե Աստծո սերն ուրիշների հետ բաժնեկցելու հրավերն այնքա՜ն բարձր է, որքան մեկ միլիոն թիթեռնիկների ձայնը կամ էլ լուռ` ինչպես միայն մեկինը, մենք պետք է լսենք Եզեկիելի պես, ով համակ ուշադրությամբ լսում էր, թե Աստված ինչ է ուզում, որ մենք ասենք։

Աղոթք - Հա՜յր, շնորհակալ եմ, որ հրավիրեցիր ինձ` բաժնեկցելու ուրիշների հետ Քո մասին։ Ամեն։

 

Ո՞վ է հրավիրում մեզ` մեղմ ձայնով խոսելու իրենց կյանքում։ Եթե լսենք այդ հրավերը, ի՞նչ պիտի անենք։

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Թվեր 26-27, Մարկոս 8.1-21