.
2024թ., Մարտի 1

 

Սաղմոս 50. 7-15                                                                                        Ուրբաթ   |   Մարտի 1

 

Իմն են անտառի բոլոր գազանները և հազարավոր սարերի անասունները։ Սաղմ. 50.10

 

ՍԵՓԱԿԱՆԱՏԵ՞Ր, ԹԵ՞ ՄԱՏԱԿԱՐԱՐ

 

«Ես տե՞ր եմ, թե՞ մատակարար»։ Մի քանի միլիարդ դոլար արժողությամբ ընկերության գործադիր տնօրենն այս հարցն ինքն իրեն ուղղեց, երբ կշռադատեց, թե որն է լավագույնն իր ընտանիքի համար։ Անհանգիստ լինելով հսկայական հարստության հետ կապված փորձությունների պատճառով՝ նա չուզեց այդ մարտահրավերով ծանրաբեռնել իր ժառանգորդներին։ Ուստի, նա հրաժարվեց իր ընկերության սեփականատիրությունից և դրեց քվեարկող բաժնետոմսերի՝ հարյուր տոկոս վարկի հաշվի մեջ։ Գիտակցելով, որ իր ամբողջ ունեցածը պատկանում է Աստծուն, որոշեց իր ընտանիքին հորդորել՝ վաստակել իրենց ապրուստն աշխատանքի դիմաց, միաժամանակ օգտագործելով ապագայի շահերը՝ տրամադրել քրիստոնեական ծառայությանը։

Սաղմոս 50.10-ում Աստված ասում է իր ժողովրդին. «Իմն են անտառի բոլոր գազանները և հազարավոր սարերի կենդանիները»։ Որպես ամեն բանի Արարիչ՝ Աստված մեզ ոչինչ պարտական չէ և մեզնից ոչինչ պետք չէ Իրեն։ «Քո տնից արջառ չեմ վերցնում և ոչ էլ այծեր՝ քո փարախներից» (հ. 9): Նա առատաձեռնորեն ապահովում է այն ամենը, ինչ մենք ունենք և օգտագործում ենք, ինչպես նաև տալիս է ապրուստ վաստակելու ուժ և կարողություն։ Ուստի Նա, ինչպես ցույց է տալիս մեզ Սաղմոսը, արժանի է մեր սրտագին փառաբանությանը։

Աստված ամեն ինչի Տերն է։ Նա Իր բարության պատճառով նախընտրեց նույնիսկ զոհել Իրեն՝ հանուն այն մեկի հետ հարաբերության, որ դիմում է իրեն։ Հիսուսը  «եկավ ոչ թե ծառայություն ընդունելու, այլ ծառայելու և Իր անձը իբրև փրկություն տալու շատերին» (Մարկ. 10.45)։ Երբ մենք գնահատում ենք Տվողին, քան պարգևները, և ծառայում ենք Նրան, ավելի ենք օրհնվում և հավիտենապես ուրախանում Իրենով։

Աղոթք - Հավատարի՛մ Արարիչ, ամեն ինչ Դու ստեղծեցիր։ Օգնի՜ր ինձ ապրել կյանքս՝ որպես նվեր Քեզ։ Ամեն։

 

Ի՞նչ է տվել մեզ Աստված, որի համար մենք երախտապարտ ենք։ Ինչպե՞ս կարող ենք մեր ունեցածով ծառայել Իրեն։

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Թվեր 23-25, Մարկոս 7.14-37