Ղևտացիներին 13. 1-8 Հինգշաբթի | Փետրվարի 29
Դուք սուրբ պիտի լինեք ինձ համար, որովհետև ես`Տերս, սուրբ եմ։ Ղևտ. 20.26
ՆՈ՛ւՅՆԻՍԿ ՂԵՎՏԱՑԻՆԵՐԸ
Սերտողության նյութը Ղևտացիների գիրքն էր, և ես խոստովանեցի. «Ես շատ մասեր չեմ կարդացել, այլևս մաշկային հիվանդությունների մասին չեմ կարդալու»։
Այն ժամանակ ընկերս` Դեյվը, ասաց. «Ես մի տղայի գիտեմ, որ հավատաց Հիսուսին`նշված հատվածի պատճառով»։ Ապա հավելեց. «Բժիշկ ընկերս անհավատ էր։ Նա որոշեց, նախքան Աստվածաշունչը մերժելը, կարդալ այն ամբողջությամբ։ Ղևտացիներին գրքի մաշկային հիվանդությունների բաժինը հիացրեց իրեն։ Այն պարունակում էր զարմանալի մանրամասնություններ՝ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների մասին (հ․ 1-46), և թե ինչպես կարելի է բուժել դրանք (Ղևտ. 14.8-9): Նա հասկանում էր, որ դրանք գերազանցում էին այդ օրերի բժշկական գիտելիքները, բայց, այնուամենայնիվ գրված էին Ղևտացիներին գրքում։ Նա ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե Մովսեսն ինչպես գիտեր այդ ամենը: Ընկերս սկսեց մտածել, որ Մովսես ստացած տեղեկություններն իրոք Աստծուց էին։ Եվ վերջիվերջո հավատաց Հիսուսին։
Համաձայն եմ, որ Աստվածաշնչի որոշ հատվածներ կարող են ձանձրացնել։ Բայց այն ամենը, ինչ գրված է, նպատակ ունի. Ղևտացիներին գիրքը գրված էր, որպեսզի իսրայելցիներն իմանան, թե ինչպես ապրեն Աստծո համար և Աստծո հետ։ Մինչ սովորում ենք Աստծո և Իր ժողովրդի փոխհարաբերության մասին, մենք սովորում ենք Աստծո մասին։
«Ամբողջ Գիրքն աստվածաշունչ է և օգտակար ուսուցանելու, հանդիմանելու, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար»,- գրել է Պողոս առաքյալը (Բ Տիմ. 3.16)։ Եկե՛ք, շարունակենք կարդալ, նույնիսկ, Ղևտացիներին գիրքը։
Աղոթք - Հա՛յր, սովորեցրու՛ ինձ` գնահատել Աստվածաշունչը։ Թող ամեն մի հատվածը խոսի ինձ հետ։ Ամեն։
Աստվածաշնչի որոշ հատվածներ կարող են ձանձրալի թվալ, բայց մենք պետք է գիտակցենք դրանց արժեքը։
Աստվածաշունչը մեկ տարում | Թվեր 20-22, Մարկոս 7. 1-13