.
2024թ., Փետրվարի 27

 

Ղուկաս 18.35-43                                                                         Երեքշաբթի   |   Փետրվարի 27

 

Հիսուսը կանգ առավ ու հրամայեց, որ նրան իր մոտ բերեն։ Ղուկաս 18.40

 

ԵՐԲ ՀԻՍՈւՍԸ ԿԱՆԳ Է ԱՌՆՈւՄ

 

Օրեր շարունակ հիվանդ կատուն լալիս էր՝ իմ աշխատավայրի մոտ գտնվող տուփի մեջ շփոթված ու կքած: Փողոցում լքված փոքր կատուն աննկատ մնաց շատերի կողմից, որոնք անցնում էին նրա մոտով, մինչև որ եկավ Ջոնը: Փողոց մաքրողը խեղճ կենդանուն տարավ իր տուն: Նա ապրում էր երկու շնիկների հետ, որոնք ժամանակին նույնպես անտուն էին: «Ես խնամում եմ նրանց, քանի որ նրանց ոչ ոք չի նկատում: Ես նրանց մեջ ինքս ինձ եմ տեսնում. փողոց մաքրողին, վերջ ի վերջո, ոչ ոք չի նկատում»,-ասում էր Ջոնը:

Երբ Հիսուսը քայլում էր դեպի Երիքով, Երուսաղեմ գնալու ճանապարհին կույր մուրացկան էր նստած: Նա նույնպես իրեն անտեսված էր զգում: Եվ հատկապես այդ օրը, երբ ամբոխի հայացքը Հիսուսի վրա էր կենրոնացած, ոչ ոք կանգ չէր առնում մուրացկանին օգնելու համար: Ոչ ոք՝ բացի Հիսուսից: Աղմկոտ ամբոխի միջից Նա լսեց անտեսված մարդու աղաղակը: Հիսուսը հարցրեց. «Ի՞նչ ես ուզում, որ անեմ քեզ համար», և ստացավ անկեղծ պատասխան. «Տե՛ր, ուզում եմ տեսնել»: Հիսուսը նրան ասաց. «Տե՛ս. քո հավատը քեզ փրկեց»։ (հ. 41-42):

Արդյո՞ք մենք երբեմն անտեսված ենք զգում մեզ: Արդյո՞ք մեր աղաղակը խեղդվում է այն մարդկանց կողմից, որոնք մեզնից ավելի կարևոր են թվում: Մեր Փրկիչը նկատում է նրանց, ում աշխարհը չի նկատում: Դիմե՛նք Նրան օգնության համար: Մինչ ուրիշներն անտարբեր անցնում են մեր կողքով, Նա կանգ է առնում մեզ համար:

Աղոթք - Սիրելի՛ Հիսուս, շնորհակալ եմ, որ, երբ կանչում եմ, լսում ես ինձ: Ինչպես որ կույր մարդը ստացավ տեսողություն, օգնի՜ր, որ ես էլ հետևեմ Քեզ՝ գովաբանելով ամբողջ կյանքիս ընթացքում: Ամեն:

 

Գիտակցումը, որ Հիսուսը տեսնում է Քեզ, փոխու՞մ է վերաբերմունքդ կյանքի և շրջապատի մարդկանց հանդեպ: Անտարբեր չլինենք մեր շուրջը գտնվողների հանդեպ:

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Թվեր 17-19, Մարկոս 6.30-56