.
2024թ., Փետրվարի 26

 

Սաղմոս 3                                                                                   Երկուշաբթի   |   Փետրվարի 26

 

Ես պառկեցի ու քնեցի. զարթնեցի, որովհետև Տերը պահպանում է ինձ։ Սաղմոս 3.5

 

ԱՆՈւՇ ՔՈւՆ

 

Վատ հիշողություններն ու մեղադրական հաղորդագրությունները հեղեղեցին Սալի միտքը: Վախի պատճառով քունը կորցրեց, իսկ քրտինքը ծածկեց մարմինը: Դա իր մկրտության նախորդ գիշերն էր, նա չկարողացավ կասեցնել մութ մտքերի հարձակումները: Սալը փրկություն էր ստացել Տեր Հիսուսով և գիտեր, որ իր մեղքերը ներված են, բայց հոգևոր պայքարը շարունակվում էր: Հենց այդ պահին նրա կինը բռնեց նրա ձեռքը և սկսեց աղոթել իր համար: Քիչ հետո Սալի սրտում տիրող վախը փոխարինվեց խաղաղությամբ: Նա ոտքի ելավ և գրեց այն խոսքերը, որոնցով ցանկանում էր բաժնեկցել նախքան մկրտվելը. մի բան, որ չէր կարողացել անել: Դրանից հետո նա քաղցր քուն մտավ:

Դավիթ թագավորը նույնպես գիտեր, թե ինչ է անհանգիստ գիշերը: Փախչելով իր Աբիսողոմ որդուց, ով ցանկանում էր գողանալ իր գահը (Բ Թագ.15.17)՝ նա գիտեր, որ բյուրավոր ժողովուրդներ էին իրեն պաշարել (Սաղմ. 3.6): Դավիթը հառաչեց՝ ասելով. «Որքա՜ն շատացան իմ թշնամիները» (հ. 1): Թեև վախն ու կասկածը կարող էին հաղթել, բայց նա կանչեց Աստծուն՝ իր «վահանին» (հ. 3): Ավելի ուշ նա հասկացավ, որ կարող է «պառկել ու քնել… որովհետև Տերը պահպանում է իրեն» (հ. 5):

Երբ վախերն ու դժվարությունները գրավում են մեր միտքը, և հանգիստը փոխարինվում է վախով, հույսն է հայտնվում, երբ աղոթում ենք Աստծուն: Թեև հնարավոր է՝ մենք անմիջապես չզգանք քաղցր քուն ունենալու փորձառությունը, ինչպես Սալը և Դավիթը, բայց «խաղաղությունով մենք կարող ենք պառկել… և ապահովությամբ բնակվել» (Սաղ. 4.8): Որովհետև Աստված մեզ հետ է, և Նա է մեր հանգիստը:

Աղոթք - Սիրելի՛ Աստված, շնորհակալ եմ, որ երբ բարձրացնում եմ աղոթքներս դեպի Քեզ, հույս և խաղաղություն ես տալիս: Ամեն:

 

Մեր սիրտն ու միտքը կարող են ծանրաբեռնված լինել շատ բաներով, սակայն կարող ենք այդ բոլորն աղոթքով տանել Աստծո մոտ:

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Թվեր 15.16, Մարկոս 6.1-29