.
2024թ., Փետրվարի 25

 

Կողոսացիներին 1.15-20                                                                  Կիրակի   |   Փետրվարի 25

 

Նա ամեն ինչից առաջ, ու ամեն ինչ Նրանով է իր տեղում։ Կող. 1.17

 

Ո՛Չ ԹԵ ԲԱԽՏ, Ա՛ՅԼ ՔՐԻՍՏՈՍ

 

«Բացահայտի՛ր» ամսագիրն ասում է, որ տիեզերքի մեջ կա մոտ 700 հնգիլիոն  (7 և 20 զրոներ) մոլորակներ, բայց միայն մեկն է նման Երկիր մոլորակին: Ըստ աստղաֆիզիկոս Էրիկ Զագրիսոնի՝ մոլորակի համար կյանքը պահպանելու պահանջներից մեկը «Ոսկեհեր» գոտու ուղեծրի մեջ մնալն է, որտեղ կա համապատասխան ջերմաստիճան, և ջուրը կարող է գոյություն ունենալ: 700 հնգիլիոն մոլորակներից Երկիր մոլորակը կարծես այն միակ մոլորակն է, որտեղ կենսապայմանները հարմար է: Զագրիսոնը եզրակացնում է, որ Երկիր մոլորակին ինչ-որ «բախտավոր ձեռք է դիպել»:

Պողոսը վստահեցնում է Կողոսայի հավատացյալներին, որ տիեզերքը գոյություն ունի ոչ թե բախտի բերումով, այլ՝ Հիսուսի ջանքի շնորհիվ: Առաքյալը Քրիստոսին ներկայացնում է որպես աշխարհի Արարիչը. «Որովհետև Նրանով ստեղծվեց ամեն բան» (հ. 16): Հիսուսը ոչ միայն աշխարհի հզոր Արարիչն է, այլև Պողոսի խոսքով՝ Նրանով ամեն բան հաստատ է մնում (հ. 17): Աշխարհը, որ ոչ շատ տաք է, ոչ շատ ցուրտ, համապատասխան է մարդկային գոյության համար: Այն ամենը, ինչ Հիսուսը ստեղծեց, հաստատեց Իր կատարյալ իմաստությամբ և հաստատուն զորությամբ:

Երբ մենք մասնակցում և վայելում ենք ստեղծագործության գեղեցկությունը, եկե՛ք մատնանշենք ոչ թե բախտի պատահական գործունեությունը, այլ նպատակասլաց, ինքնիշխան, հզոր և սիրող Մեկին, որ «Աստվածության ամբողջ լիությունը Նրա մեջ է բնակվում» (հ. 19):

Աղոթք - Սիրելի՛ Հիսուս, շնորհակալ եմ Քո ստեղծագործությունը շնորհով և նպատակաուղղված ստեղծելուդ և պահպանելուդ համար: Ամեն:

 

Հիսուսը վերահսկողությունը մեզ և աշխարհի վրա է, հետևաբար մենք կախված ենք Իրենից, ոչ թե ուրիշ որևէ բանից:

 

 

 

Աստվածաշուչը մեկ տարում      |      Թվեր 12-14, Մարկոս 5.21-43