Ժողովող 4.9-12 Շաբաթ | Փետրվարի 24
Երկուսը մեկից լավ է, … որովհետև եթե վայր ընկնեն, մեկն իր ընկերոջը կկանգնեցնի։ Ժողովող 4.9-10
ԱՎԵԼԻ ԼԱՎ Է՝ ՄԻԱՍԻՆ
Սորեն Սոլկերը (Soren Solkaer) տարիներ է անցկացրել՝ լուսանկարելով աստղերը և նրանց ստեղծած տպավորիչ տեսարանը. հարյուր հազարավոր աստղեր, որոնք սահուն շարժվում են երկնքում: Դանիայում աստղային այս փորձառությունը կոչվում է «Սև արև» (նաև Սոլկերի ապշեցուցիչ լուսանկարների գրքի անունը): Ամենից ուշագրավն այն է, թե ինչպես աստղերը բնազդաբար հետևում են իրենց մոտակա ուղեկցին՝ թռչելով այնքան մոտ, որ եթե մեկը քիչ ավելի մոտենա, նրանք զանգվածային աղետի կենթարկվեն: Սակայն աստղաբույլերն օժտված են իրար պաշտպանելու հատկությամբ: Երբ մի բազե է հայտնվում, այս փոքրիկ արարածներն ամուր դիրք են ընդունում և շարժվում միասին՝ ետ մղելով գիշատչին, որ հեշտությամբ կարող է վնասել իրենց, եթե միայնակ լինեն:
Մենք ավելի ուժեղ ենք միասին, քան առանձին: Ժողովողն ասում է. «Երկուսը մեկից լավ է, … որովհետև եթե վայր ընկնեն, մեկն իր ընկերոջը կկանգնեցնի: Նաև, երբ որ երկուսը միասին պառկեն, կտաքանան» (հ․ 9-11): Առանձին մենք մեկուսանում ենք և խոցելի դառնում: Մենք անպաշտպան ենք առանց ուրիշների սփոփանքի և պաշտպանության:
Բայց ուղեկիցների հետ մենք օգնություն ենք ստանում և տալիս: Ժողովողն ասում է. «Եթե մեկը բռնանա, երկուսը նրա դեմ կկանգնեն. եռապատիկ թելը շուտ չի կտրվի » (հ․ 12): Մենք միասին ավելի զորավոր ենք, քանի որ Աստված առաջնորդում է մեզ:
Աղոթք - Սիրելի՛ Հայր, խնդրում եմ՝ օգնի՛ր ինձ, որ լինեմ համայնքի մեջ և տարածեմ սերդ: Ամեն:
Երբ մեկուսանանք, ավելի խոցելի կդառնանք: Ուստի, ավելի լավ է մտերմանալ ուրիշների հետ:
Աստվածաշունչը մեկ տարում | Թվեր 9-11, Մարկոս 5.1-20