Եփեսացիներին 2.11-22 Ուրբաթ | Փետրվարի 23
Ուրեմն այսուհետև այլևս օտար և պանդուխտներ չեք, այլ սրբերի համաքաղաքացիներ և Աստծո ընտանիքի անդամներ։ Եփես. 2.19
ՈՂՋՈւՆԻ՛Ր ՕՏԱՐԱԿԱՆԻՆ
«Ամեն տխուր բան իրականություն չէ» գրքի մեջ Դանիել Նայերին նկարագրում է մոր և քրոջ հետ իր սարսափելի փախուստը գաղթակայանի հալածանքից դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգների անվտանգության բաժանմունք: Անծանոթ տարեց մի զույգ համաձայնեց հովանավորել նրանց: Տարիներ անց Դանիելը դեռևս չէր կարողանում հաղթահարել այդ դառը փորձառությունը: Նա գրում է. «Կարո՞ղ ես հավատալ. նրանք կուրորեն վստահեցին մեզ: Նրանք մեզ առաջին անգամ էին տեսնում: Եվ եթե պարզվեր, որ մենք չարագործներ ենք, նրանք պետք է մեծ գին վճարեին: Նրանք ամենախիզախ, բարի և անխոհեմ մարդիկ էին, որ երբևէ հանդիպել էի»:
Աստված ցանկանում է, որ մենք նման մակարդակի հոգատարություն ունենանք ուրիշների հանդեպ: Նա Իսրայելին պատվիրեց. «Նրան սիրի՛ր քո անձի պես, որովհետև դուք էլ օտարական էիք Եգիպտոսի երկրում» (Ղևտ. 19.34): Նա հիշեցնում է Հիսուսին հավատացող հեթանոսներին, որոնք մեզնից շատերն են, որ մի ժամանակ մենք էլ «առանց Քրիստոսի էինք…խոստումով տրված ուխտերից օտարացած, հույս չունեինք և աշխարհում անաստված էինք» (հ. 2.12): Այսպես Նա մեզ, բոլորին՝ նախկին օտարերկրացիներին՝ թե՛ հրեա, թե՛ հեթանոս, պատվիրում է «հյուրասիրություն ցուցաբերել օտարներին» (Եբր. 13.2) :
Դանիելը, ով այժմ մեծ է և ունի իր ընտանիքը, գովաբանում է Ջիմ և Ջին Դոուսններին, «Նրանք այնպիսի քրիստոնյաներ էին, որ թույլ տվեցին փախստական ընտանիքին ապրել իրենց հետ, մինչև որ կարողանային տուն գտնել»:
Աստված ողջունում է անծանոթին և հորդորում է, որ մենք նույնպես ողջունենք նրանց:
Աղոթք - Տե՛ր Հիսուս, թող անտարբեր չլինեմ, երբ հանդեպ այն անծանոթին, ով սիրո և հոգատարության կարիք ունի: Ամեն:
Մեր շուրջը միշտ կան ու պիտի լինեն օտարականներ, ուստի՝ պատրաստ լինենք ընդունելու ու ողջունելու նրանց՝ Աստծո տված պատվերի համաձայն:
Աստվածաշունչը մեկ տարում | Թվեր 7-8, Մարկոս 4.21-41