.
ՀԱԵ-ն՝ Հարավ Արեվմտյան թաղամասում, 12 տարեկան է

Աստծո խոսքի եւ տոնական սեղանների շուրջ, հոկտեմբերի 12-ին, հավաքվել էր Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու Երեւանի՝ Հարավ Արեւմտյան թաղամասի 80 հոգանոց համայնքը: Տոնական առիթը՝ եկեղեցու ծննդյան 12-ամյակն էր: Համայնքի միջոցներով ու երիտասարդ ծառայողների ձեռքով՝ համեղ հյուրասիրություն էր պատրաստվել: Ծրագիը հագեցած էր փառաբանությամբ, խաղերով, քաղցր հաղորդակցությամբ ու սիրով: Միջոցառման պատգամը եղավ ՀԱԵ ավագ հովիվ՝ Վեր. Մկրտիչ Մելքոնյանի կոչը, ով խոսեց Քրիստոսի խաչի ճանապարհով ընթանալու կարևորության, Նրա մարմնին հաղորդակից լինելու մասին եւ խոսքը հաստատեց Բ.Տիմ 1:7 Սուրբգրային համարով. «Որովհետեւ Աստված մեզ երկչոտության ոգի չտվեց, այլ՝ զորության, սիրո եւ զգաստության»: Ամփոփելով խոքը, Վեր Մելքոնյանը ՀԱԹ-ի եկեղեցուն նվիրեց հաղորդության սեղանի համար նախատեսված գավաթ: Բոլորն ուրախ էին և վստահ, որ իրենց հավատքի կյանքը պետք է ընթանա Աստծո Տան մեջ: 

Անի Հաջինյան

 

Նախորդ
...
X