Հայտնություն 3.7-11 Չորեքշաբթի | Փետրվարի 21
Ահա քո առջև բացված դուռ դրեցի։ Հայտն. 3.8
ԱՍՏԾՈ ԲԱՑ ԴՌՆԵՐԸ
Ուրիշ քաղաք տեղափոխվելուց հետո իմ նոր դպրոցի տնօրենի խորհրդատուն մի հայացք նետեց ինձ վրա և ընդունեց ամենաթույլ ընդունակություններ ունեցող սաների դասարան: Նախկին դպրոցում քննությունը հանձնել էի բացառիկ արդյունքներով՝ գերազանց թվանշաններով և նույնիսկ գրածներիս համար արժանացել տնօրենի մրցանակին: Սակայն իմ նոր դպրոցում «լավագույն» գրողի դուռը փակվեց ինձ համար, երբ խորհրդատուն որոշեց, որ ես պատրաստ չեմ:
Հին Ֆիլադելֆիայի եկեղեցին պիտի հասկանար նման կամայական անհաջողությունները: Քաղաքը, որտեղ գտնվում էր այդ փոքր ու խոնարհ եկեղեցին, վերջին մի քանի տարիների ընթացքում տուժել էր երկրաշարժերից, ինչը տևական վնասներ էր հասցրել: Եկեղեցին նաև դիմագրավել էր սատանայական հակառակությանը (հ․ 9): Այն արհամարհված մի եկեղեցի էր. բայց հարություն առած Հիսուսը նշեց, որ «քիչ զորություն ունես, բայց իմ խոսքը պահեցիր և իմ անունը չուրացար» (հ. 8): Ուստի Աստված նրանց առջև դրեց բացված դուռ, և այն ոչ ոք չի կարող փակել» (հ. 8): Իսկապես «Նա, որ բացում է, և ոչ ոք չի փակում, Նա, որ փակում է, և ոչ ոք չի բացում» (հ. 7): Դա ճիշտ է նաև ծառայության մեջ ներդրած մեր ջանքերի համար. որոշ դռներ չեն բացվում: Սակայն Աստծո համար փակ դռներ չկան: Նա «իմ գրածներով» դռներ է բացում՝ թույլ տալով հասնելու համաշխարհային ունկնդիրներին՝ անկախ խորհրդատուի փակ վերաբերմունքից: Փակ դռները ձեզ նույնպես չեն կարող խանգարել: Հիսուսն ասաց. «Ես եմ դուռը» (Հովհ. 10.9): Եկե՛ք մտնենք այն դռներով, որոնք Ինքն է բացում, և հետևենք Իրեն:
Աղոթք - Սիրելի՛ Հայր, երբ դռները փակվեն իմ առջև, թո՛ղ, որ դառնամ դեպի Քեզ, ո՛վ Սուրբ Դուռ, և քայլեմ այնտեղ, ուր Դու կառաջնորդես: Ամեն:
Աստված մեր առջև ծառայության դռներ է բացում, ու մեր կյանքերը կծաղկեն, երբ պատրաստ լինենք մտնելու:
Աստվածաշունչը մեկ տարում | Թվեր 1-3, Մարկոս 3