Ա Թեսաղոնիկեցիներին 5.12-18 Երկուշաբթի | Փետրվարի 19
Միշտ ուրա՛խ եղեք: Անդադար աղոթե՛ք: Ամեն բանում գոհությու՛ն հայտնեք, որովհետև սա է ձեր հանդեպ Աստծու կամքը Քրիստոս Հիսուսով։ Ա Թես. 5.16-18
ԴՐԴՎԱԾ ԱՂՈԹԵԼ
Մի անգամ գործընկերուհիս ասաց, որ իր աղոթքի կյանքը բարելավվել է մեր աշխատավայրի տնօրենի շնորհիվ: Տպավորված էի՝ մտածելով, որ մեր բարդ բնավորությամբ առաջնորդը բաժնեկցել է իր հետ մի քանի հոգևոր խորհուրդներով և ազդեցություն է թողել իր աղոթքի ձևով: Այդ ձևի մասին պատկերացումս սխալ էր: Գործընկերուհիս շարունակեց բացատրել. «Ամեն անգամ, երբ տեսնում եմ, որ նա գալիս է, սկսում եմ աղոթել»: Իր աղոթքի կյանքը բարելավվում էր, քանի որ նա շատ էր աղոթում իրենց յուրաքանչյուր զրույցից առաջ: Նա գիտեր, որ Աստծո օգնության կարիքն ունի իր տնօրենի հետ աշխատանքային դժվար հարաբերությունների մեջ: Եվ հենց այդ պատճառով ավելի շատ էր դիմում Նրան:
Ես որդեգրեցի դժվար իրավիճակների և փոխհարաբերության ժամանակ անդադար աղոթելու սկզբունքը, որ ընկերուհուս սովորությունն էր: Դա նաև ասվածաշնչյան գործողություն է, որը երևում է Ա Թեսաղոնիկեցիների մեջ. Պողոսը հիշեցնում է Հիսուսին հավատացողներին. «Անդադար աղոթե՛ք: Ամեն բանում գոհությու՛ն հայտնեք» (հ. 17-18): Ինչ էլ պատահի, ամեն բանից առաջ աղոթելը միշտ լավագույն լուծումն է: Այն մեզ ավելի է մտերմացնում Աստծո հետ և հրավիրում Նրա Հոգուն՝ մեզ առաջնորդելու (Գաղ. 5.16), ո՛չ թե ապավինելու մեր մարդկային հակումներին: Սա օգնում է մեզ «խաղաղություն ունենալ իրար հետ» (հ․ 13), նույնիսկ, երբ հանդիպում ենք հակառակությունների:
Երբ Աստված օգնում է մեզ, մենք կարող ենք ուրախանալ Իրենով, աղոթել ամեն բանի համար և հաճախ շնորհակալություն հայտնել: Այդ բաներն օգնում են մեզ՝ ապրելու ավելի ներդաշնակ մեր քույրերի և եղբայրների հետ՝ Հիսուսով:
Աղոթք -Հա՛յր, խնդրում եմ՝ օգնիր ինձ, ո՛ր անդադար աղոթեմ և ձգտել ներդաշնակ ապրել ուրիշների հետ: Ամեն:
Միշտ պիտի աղոթենք մեր հարաբերությունների համար: Որովհետև աղոթքը կօգնի մեզ հետևել Աստծո տված առաջնորդությանը՝ մեր մարդկային հակումների դեմ:
Աստվածաշունչը մեկ տարում | Ղևտական 25, Մարկոս 1.23-45