.
2024թ., Փետրվարի 18

 

Սաղմոս 90.1-6                                                                                  Կիրակի   |   Փետրվարի 18

 

Երբ դեռ սարերը չէին ծնվել… հավիտենությունից մինչև հավիտենություն Դու ես Աստվածը։  Սաղմ. 90.2

 

ԱՍՏԾՈ ՍԻՐՈՂ ՁԵՌՔԵՐԻ ՄԵՋ

 

Առողջական մեկ այլ անհաջողությունից հետո վախեցա անհայտությունից և անկառավարելիից: Մի օր, երբ «Ֆորբես» (Forbes) ամսագրի մեջ մի հոդված էի կարդում, իմացա, որ գիտնականներն ուսումնասիրել են Երկիր մոլորակի պտույտի արագության աճը, և հայտարարել, որ մոլորակը «շեղվել է» և ավելի արագ է պտտվում: Գիտնականները երկրի պտույտը ժամանակացույցի հետ համապատասխանեցնելու համար ժամանակ առ ժամանակ կարող են լրացուցիչ վայրկյաններ ավելացնել: Այժմ մտածում են դրանք պակասեցնելու մասին: Թեև վայրկյանը մեծ կորուստ չի թվում, բայց մոլորակի պտույտի խաթարումն ինձ անհանգստացնում է: Նույն կերպ աննշան անկայունությունն անգամ կարող է ստիպել, որ հավատքս տատանվի: Վստահությունը, որ Աստված է կառավարում, օգնում է ինձ, որ վստահեմ Իրեն՝ անկախ նրանից, թե որքա՜ն սարսափելի են մեզ անհանգստացնող անհայտներն ու ցնցող իրավիճակները:

Սաղմոս 90-ի մեջ Մովսեսն ասում է. «Երբ դեռ սարերը չէին ծնվել, և չէիր ստեղծել երկիրն ու աշխարհը, հավիտենությունից մինչև հավիտենություն Դու ես Աստվածը» (հ․ 2): Ընդունելով Աստծո անսահմանափակ զորությունը, վերահսկողությունը և իշխանությունն ամբողջ ստեղծագործության վրա՝ Մովսեսը հայտարարեց, որ ժամանակը չի կարող կաշկանդել Աստծուն (հ. 3-6):

Երբ մենք ձգտում ենք ավելի ճանաչել Աստծուն և Նրա ստեղծած հրաշալի աշխարհը, մենք բացահայտում ենք, թե ինչպես է Նա շարունակում կատարելապես կառավարել ժամանակը և այն ամենը, ինչ որ Ինքն է ստեղծել: Կարելի է Աստծուն վստահել նաև մեր կյանքի ամեն անհայտ և նոր բացահայտված բան: Ամբողջ ստեղծագործությունն ապահով է մնում Աստծո սիրառատ ձեռքերի մեջ:

Աղոթք - Անփոփո՛խ Արարիչ, շնորհակալ եմ Քո վստահելի ձեռքերի մեջ կյանքս ամեն վայրկյան ապահովելու համար: Ամեն:

 

Աստված վերահսկում է ժամանակը և ամբողջ ստեղծագործությունը, օգնում է քեզ Իրեն վստահել և դիմագրավել կյանքի անակնկալները: Կարևորը՝  Աստծո ձեռքերի մեջ մնալն է:

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Ղևտական 23-24, Մարկոս 1.1-22