Բ Կորնթացիներին 12.6-10 Շաբաթ | Փետրվարի 17
Իմ զորությունը տկարության մեջ է կատարյալ դառնում։ Բ Կորնթացիս 12.9
ՀՈւՅՍՈՎ ԱՃԵԼ
Փոքր ժամանակ ես մեծերին համարում էի իմաստուն և բոլոր անհաջողություններին դիմակայող: Մտածում էի, թե մեծերը միշտ գիտեն ինչ անել և մի օր, երբ ես մեծանամ, ես էլ կիմանամ իմ անելիքները: «Այդ օրը» եկավ՝ շատ տարիներ առաջ և ինձ սովորեցրեց, որ շատ անգամ ես դեռևս չգիտեմ իմ անելիքը: Երբ լինում են հիվանդության, աշխատանքային խնդիրներ կամ հարաբերությունների բախումներ, որոնք հանում են ինձ անձնական վերահսկողության տիրույթից, պարզապես մի տարբերակ է մնում՝ փակել աչքերս ու փսփսալ. «Տե՛ր, օգնի՛ր ինձ, չգիտեմ՝ ինչ անել»:
Պողոս առաքյալն ապրեց անօգնականության այս զգացումը: Նրա կյանքի «փուշը», որ հավանաբար ֆիզիկական հիվանդությունն էր, իրեն հուսախաբություն և ցավ պատճառեց: Սակայն այդ «փշի» միջոցով Պողոսը զգաց Աստծո սերը, խոստումները և օրհնությունները, որպեսզի հարատևի և հաղթահարի իր դժվարությունները (հ. 9): Նա սովորեց, որ անձնական տկարությունն ու անօգնականությունը պարտությո՛ւն չեն նշանակում: Երբ վստահությամբ հանձնվեց Աստծուն, դրանք գործիքներ դարձան իր համար՝ գործելու այդ իրավիճակների մեջ և միջոցով (հ. 9-10):
Մեր հասուն լինելը չի նշանակում, որ մենք ամեն ինչ գիտենք: Իհարկե, տարիքի հետ մենք ավելի իմաստուն ենք դառնում, բայց, ի վերջո, մեր տկարությունները հաճախ բացահայտոմ են, թե որքան անզոր ենք մենք: Մեր իսկական զորությունը Քրիստոսի մեջ է. «Որովհետև երբ տկարանում եմ, այն ժամանակ զորանում եմ» (հ. 10): Իսկապե՛ս «աճել» նշանակում է ճանաչել, վստահել և հնազանդվել այն զորությանը, որ գալիս է, երբ գիտակցում ենք, թե Աստծո օգնության կարիքն ունենք:
Աղոթք - Երկնավո՛ր Հայր, շնորհակալ եմ Քեզ իմ օգնությունը և ուժը լինելու համար: Ամեն:
Կյանքի մեջ մեր դիմագրաված փորձությունները մեզ ստիպում են գիտակցել մեր անօգնական լինելը: Ուստի կարևոր է վստահել Աստծո առաջնորդությանը:
Աստվածաշունչը մեկ տարում | Ղևտական 21-22, Մատթեոս 28