Հովհաննես 15.9-17 Ուրբաթ | Փետրվարի 16
Ոչ ոք ավելի մեծ սեր չունի, քան նա, ով իր կյանքն է տալիս իր բարեկամների համար։ Հովհաննու 15.18
ՀԻՍՈւՍԻ ՊԵՍ ՍԻՐԵԼ
«Բոլորն իրեն էին սիրում» խոսքերը գործածվում էին՝ նկարագրելու Իտալիայի Քասնիգո (Casnigo) քաղաքից Դոն Քուիսեբ Բերարդելլիին (Don Guiseppe Berardelli): Նա մի մարդ էր՝ տան սիրելին, որ շրջում էր քաղաքում իր հին հեծանիվով և միշտ բարևում էր «խաղաղություն և բարիք» ողջույնով: Նա անխոնջ աշխատում էր ուրիշների բարօրության համար: Բայց իր կյանքի վերջին տարիներին նա առողջական խնդիրներ ունեցավ, վիճակն ավելի վատթարացավ, երբ վարակվեց թագավարակով: Նրա համայնքը շնչառության գործիք գնեց իր համար, սակայն, երբ վիճակն ավելի ծանրացավ, նա հրաժարվեց գործիքից՝ այն տրամադրելով ավելի երիտասարդ հիվանդին, ով դրա կարիքն ուներ: Նրա արած այս արարքը չզարմացրեց որևէ մեկին, քանի որ դա պարզապես լավ մարդու նկարագիր էր, ով սիրված ու գնահատված էր՝ ուրիշներին սիրելու համար:
«Սիրվել՝ սիրելու համար». ա՛յս էր պատգամը, որ Հովհաննես առաքյալը շարունակում էր հնչեցնել իր գրած Ավետարանում: Սիրված լինելը և ուրիշներին սիրելը նման է մատուռի զանգակին, որ հնչում է գիշեր-ցերեկ՝ անկախ եղանակից: Եվ Հովհաննես 15-ի մեջ սիրո հարցում դրանք հասնում են իրենց գագաթնակետին, քանի որ Հովհաննեսը բացահայտում է, որ ոչ բոլորի կողմից սիրված լինելը, այլ բոլորին սիրելն է մեծագույն սերը. «…քան նա, ով իր կյանքն է տալիս իր բարեկամների համար» (հ. 13):
Զոհաբերող սիրո մարդկային օրինակները միշտ ոգեշնչում են մեզ: Սակայն դրանք գունատ են Աստծու մեծ սիրո համեմատ: Մի՛ կորցրեք տրված մարտահրավերը, քանի որ Տեր Հիսուսը պատվիրում է. «Սիրե՛ք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի» (հ. 12): Այո՛, սիրել բոլորին:
Աղոթք - Հիսու՛ս, խնդրու՜մ եմ՝ օգնի՛ր ինձ սիրել այնպես, ինչպես Դու սիրեցիր: Ամեն:
Սիրված լինել բոլորից ու բոլորին սիրել: Շատ հեշտ է շփոթելը: Ինչու՞ այո՛ և ինչու՞ ո՛չ: Ինչի՞ է նման կյանքդ զոհելը բարեկամիդ համար:
Աստվածաշունչը մեկ տարում | Ղևտական 19-20, Մատթեոս 27. 51-66