Առակներ 22.1-5 Հինգշաբթի | Փետրվարի 15
Խոնարհության և Տիրոջ երկյուղի վարձատրությունն են հարստությունը, պատիվն ու կյանքը։ Առ. 22.4
ԽՈՆԱՐՀՈւԹՅԱՆ ԱՐՏՈՆՈւԹՅՈւՆԸ
Շատ ուսուցիչների նման Քերրին (Carrie) անթիվ ժամեր էր հատկացնում իր կարիերային, հաճախ գնահատում գրավոր աշխատանքները և շփվում աշակերտների ու ծնողների հետ մինչև ուշ երեկո։ Իր եռանդը պահելու համար ապավինում էր գործընկերների ընկերակցությանը և օգնությանը։ Նրա դժվար գործը հեշտանում էր համագործակցության միջոցով։
Մանկավարժների վերջին ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տվել, որ համագործակցության արդյունավետությունը մեծանում է, երբ նրանք, ում հետ մենք աշխատում ենք, խոնարհություն են ցուցաբերում: Երբ գործընկերները պատրաստ են ընդունել իրենց թույլ կողմերը, մյուսներն ապահով են զգում իրենց գիտելիքները միմյանց հետ կիսելու համար՝ արդյունավետորեն օգնելով խմբում բոլորին: Աստվածաշունչը սովորեցնում է խոնարհության կարևորությունը, ավելին, քան ուժեղացված համագործակցությունը։ «Տիրոջից վախենալը»՝ Աստծո գեղեցկության, զորության և վեհության համեմատ, կբերի «հարստություն, փառք և կյանք» (հ. 4)։ Խոնարհությունը մեզ դրդում է ապրել համայնքում այնպիսի ձևով, որ արգասաբեր է դառնում ոչ միայն աշխարհի, այլև Աստծո տնտեսության մեջ։
Մենք Աստծուց չպետք է վախենանք այն պատճառով, որ կարծում ենք, նա մեզ համար «հարստություն, փառք և կյանք» ձեռք բերող միջոց է. սա բոլորովին իսկական խոնարհություն չէ։ Փոխարենը՝ մենք պետք է հետևենք Հիսուսի օրինակին. Նա, որ «ունայնացրեց ինքն իրեն, իր վրա առավ ծառայի կերպարանքը» (Փիլ. 2.7), որպեսզի մենք կարողանանք մեկ մարմնի անդամներ դառնալ, որ խոնարհաբար համագործակցենք`Նրա գործը կատարելու, Իրեն փառք բերելու, կյանքի պատգամը տալու մեզ շրջապատող աշխարհին։
Աղոթք - Տե՜ր Հիսուս, իմ հպարտությունը Քեզ եմ հանձնում։ Ամեն։
Ի՞նչ է քեզ համար խոնարհությունը։ Տեսե՞լ ես՝ ինչպես է ինչ-որ մեկի խոնարհությունն օգուտ բերում ուրիշներին։
Աստվածաշունչը մեկ տարում | Ղևտական 17-18, Մատթեոս 27. 27-50