.
2024թ., Փետրվարի 14

Ա Կորնթացիներին 13                                                              Չորեքշաբթի   |   Փետրվարի 14   

 

Բայց եթե սեր չունենամ, ես ոչ մի օգուտ չեմ ունենա։ Ա Կորնթ. 13.3

 

ՍԻՐՈւՑ ԴՐԴՎԱԾ

 

Ջիմը և Լանիտան (Jim and Laneeda) քոլեջում սովորելու օրերից սիրահարներ էին: Նրանք ամուսնացան ու երկար տարիներ երջանիկ էին: Հետո Լանիտան սկսեց տարօրինակ վարք ցուցաբերել՝ մոլորվելով և մոռանալով իր ժամադրությունների մասին: Նրան 48 տարեկանում ախտորոշեցին ամնեզիա՝ հիշողության կորուստ հիվանդությունը: Մի տասնամյակ ծառայելուց հետո Ջիմը՝ որպես հիմնական խնամակալ, ասաց. «Ամնեզիան ինձ հնարավորություն տվեց սիրել և ծառայել կնոջս այնպիսի ձևերով, որոնք աներևակայելի էին, երբ ես ասացի՝ կանեմ»:

Մինչև Սուրբ Հոգու պարգևների բացատրելը՝ Պողոս առաքյալը շատ գրեց սիրո առաքինության մասին (Ա Կորնթ. 13): Նա սովորական ծառայությունների գործողությունները հակադրեց սիրալիր սրտից բխող զգացմունքների հետ: Մարդկանց և հրեշտակների հզոր լեզվով խոսելը լավ է. Պողոսը գրեց, որ առանց սիրո այդ նման է անիմաստ աղմուկի (հմ.1):

«Եթե ամբողջ ունեցվածքս աղքատներին բաժանեմ ու մարմինս կրակի մատնեմ, բայց սեր չունենամ, ես ոչ մի օգուտ չեմ ունենա» (հ. 3): Ի վերջո, Պողոսն ասաց. «Սրանցից ամենամեծը սերն է» (հ. 13): Ջիմի սիրո և ծառայության հասկացողությունն ավելի խորացավ, երբ նա հոգ տարավ իր կնոջ համար: Միայն խոր և մշտական սերը կարող էր նրան ուժ տալ և ամեն օր աջակցել: Վերջապես միակ տեղը, ուր մենք տեսնում ենք զոհաբերական այս սերը՝ կատարյալ կերպով ձևավորված, Աստծո՝ մեր հանդեպ ունեցած սիրո մեջ է, որ ստիպեց Իրեն ուղարկել Հիսուսին՝ մեռնելու մեզ համար (Հովհ. 3.16):

Այդ զոհաբերությունը՝ սիրուց դրդված, ընդմիշտ փոխել է մեր աշխարհը:

Աղոթք - Սիրելի՛ Աստված, շնորհակալ եմ, որ սիրում ես ինձ: Թո՛ղ այսօր իմ գործողությունները բխեն սիրող սրտից: Ամեն:

 

Առանց սիրո չի՛ կարելի ծառայություն մատուցել: Միայն Աստծո և ուրիշների հանդեպ ունեցած սերը կարող է ներշնչել մեզ ճիշտ գործելու:

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Ղևտական 15-16, Մատթեոս 27.1-26