Եսայի 1.15-20 Երեքշաբթի | Փետրվարի 13
Եթե ձեր մեղքերը վառ կարմիրի նման են, ձյան պես կսպիտակեն։ Եսայի 1.18
ՍԻՍՈւՍԻ ԱՐՅՈւՆԸ
Կարմիր գույնը միշտ չէ, որ բնականորեն հայտնվում է մեր պատրաստած իրերի մեջ: Ինչպե՞ս կարող ենք խնձորի վառ գույնը դնել շապիկի կամ շրթներկի մեջ: Հնում կարմիր գույնը պատրաստում էին կավից կամ կարմիր ժայռերից: 1400-ական թվականներին ացտեկները մի ձև էին մշակել՝ որդան կարմիրի միջատներից կարմիր գույն ստանալու համար: Այսօր այդ փոքրիկ միջատներն են աշխարհին կարմիր գույն մատակարարում:
Աստվածաշնչում կարմիր գույնը խորհրդանշում է թագավորություն, ինչպես նաև՝ մեղք և ամոթ: Դա նաև արյան գույնն է: Երբ զինվորները «Նրան մերկացնելով՝ վրան մի կարմիր պատմուճան գցեցին» (Մատթ. 27.28), այս երեք խորհրդանիշները միաձուլվեցին կարմիրի մեկ սրտաճմլիկ պատկերի մեջ: Ծաղրում էին Նրան՝ որպես ապագա արքայի, պատել էին ամոթի վերարկուով և հագցրել արյան գույնով, որ շուտով պիտի թափվեր: Բայց Եսայու խոսքերը կանխագուշակում են Հիսուսի խոստումը, որ ազատում է մեզ ներկած կարմիր բծերից. «Եթե ձեր մեղքերը վառ կարմիրի նման են, ձյան պես կսպիտակեն» (հ․ 18):
Եվս մեկ բան կարմիր ներկի մասին. օգտագործած որդան կարմիր միջատներն իրականում արտաքնապես կաթնային սպիտակ գույն ունեն: Ճզմելուց հետո նրանք դուրս են գցում իրենց կարմիր արյունը: Այդ փոքրիկ փաստը մեզ համար բացահայտում է Եսայու մյուս խոսքերը. «Բայց Նա մեր հանցանքների համար վիրավորվեց և մեր անօրենությունների համար հարվածվեց…» (Ես. 53.5): Հիսուսը մեղավոր չէր, նա կանչված է՝ փրկելու մեզ, որ մեղքի կարմիր գույնով ծածկված ենք: Տեսնու՞մ ես՝ Իր ջախջախիչ մահվան ժամանակ Հիսուսը համբերեց շատ «կարմիր գույների», որպեսզի մենք կարողանանք «սպիտակ» լինել, ինչպես ձյունը:
Աղոթք -Սիրելի՛ Հայր, շնորհակալություն Քեզ՝ Քո Որդու՝ Հիսուսի և Նրա թափած փրկարար շնորհքի համար: Ամեն:
Մեղքը կարմիր գույնի նման մեր կյանքերը լցնում է բծերով, սակայն Հիսուսը կարող է վերականգնել մեզ ու դարձյալ մաքրել:
Աստվածաշունչը մեկ տարում | Ղևտական 14, Մատթեոս 26. 51-75