Մատթեոս 5.43-46 Երկուշաբթի | Փետրվարի 12
Բայց Ես ասում եմ ձեզ. սիրեցե՛ք ձեր թշնամիներին, … աղոթե՛ք ձեզ չարչարողներ ու հալածողների համար։ Մատթեոս 5.44
ՍԻՐԵ՛Լ ՄԵՐ ԹՇՆԱՄԻՆԵՐԻՆ
Երբ Ամերիկայի քաղաքացիական պատերազմը շատ դառը զգացմունքներ էր առաջացնում, Աբրահամ Լինքոլնը նպատակահարմար համարեց ազնիվ խոսք ասել Հարավի մասին: Ներկաներից մեկը ցնցված հարցրեց, թե ինչպես նա կարող է անել այդ: Լինքոլնը պատասխանեց. «Տիկի՛ն, չեմ ոչնչացնում թշնամիներիս և իրենց իմ ընկերներն եմ դարձնում»: Մեկ դար հետո անդրադառնալով այդ խոսքերին՝ Մարտին Լյութեր Քինգ կրտսերը մեկնաբանեց. «Սա է փրկագնող սիրո ուժը»: Անդրադառնալով Քրիստոսի՝ աշակերտներին արած կոչին՝ սիրելու իրենց թշնամիներին, Քինգը նայեց Հիսուսի ուսմունքներին: Նա նշեց, որ թեև հավատացյալները կարող են սիրել իրենց հալածողներին, բայց այդ սերը կաճի միայն «Աստծուն հետևողական և ամբողջովին հանձնվելու դեպքում»: Քինգը շարունակեց. «Երբ մենք այսպես սիրենք, կճանաչենք Աստծուն և կզգանք Նրա սրբության գեղեցկությունը»:
Քինգը վերապրեց Լեռան քարոզը, որտեղ Հիսուսն ասաց. «Սիրե՛ք ձեր թշնամիներին… աղոթե՛ք ձեզ չարչարողների ու հալածողների համար, որպեսզի որդիները լինեք ձեր Հոր, որ երկնքում է» (հ. 44-45):
Հիսուսը խորհուրդ տվեց այդ օրերում ընդունված «սիրել միայն դրացիներին և ատել թշնամիներին» սովորական իմաստության դեմ: Փոխարենը՝ Հայր Աստված Իր զավակներին ուժ է տալիս սիրելու նրանց, ովքեր թշնամի են իրենց:
Կարելի է մտածել, որ անհնար է սիրել մեր թշնամիներին, բայց երբ մենք օգնության համար դիմում ենք Աստծուն, Նա պատասխանում է մեր աղոթքներին: Նա քաջություն է տալիս ընդունել այս արմատական կիրառությունը, քանի որ ինչպես Հիսուսն ասաց. «Բայց Աստծո համար ամեն բան հնարավոր է» (Մատթ. 19.26):
Աղոթք - Սիրո՛ղ Աստված, թե՛ ինձ և թե՛ ուրիշներին, ովքեր վիրավորում են ինձ, ստեղծեցիր Քո պատկերով: Օգնի՛ր ինձ, որ տեսնեմ նրանց այնպես, ինչպես Դու: Ամեն:
Ո՞վ է թշնամիդ: Եթե բացասաբար ես վերաբերվում թշնամիներիդ սիրելու պատվիրանին, ինչպե՞ս կարող ես այդ զգացմուները հանձնել Աստծուն:
Աստվածաշունչը մեկ տարում | Ղևտական 13, Մատթեոս 26. 26-50